Ի՞նչ դեպքերում կարող է ճառագայթումն օգտակար լինել
Advertisement 1000 x 90

Ի՞նչ դեպքերում կարող է ճառագայթումն օգտակար լինել

Չարժե իոնացնող ճառագայթումը միանշանակ վնասակար համարել. որոշ դեպքերում այն կարող է կենսական կարեւորություն ունենալ եւ օգտակար լինել, օրինակ՝ ռենտգենի, համակարգչային տոմոգրաֆիայի եւ ՄՌՏ-ի օգնությամբ հիվանդություններն ախտորոշելիս։ Այսպիսի կարծիք է հայտնել ճառագայթաբան Եվգենի Խմելյովսկին։

Ինչպես տեղեկացրել է https://ria.ru/20220426/radiatsiya-1785426550.html-ը, միանգամայն հստակ կարելի է ասել, որ ախտորոշման եւ թերապեւտիկ միջոցառումների օգուտը, ինչպիսին են ռենտգենը, ՄՌՏ-ն, ճառագայթային թերապիան, շատ ավելին է, քան վնասը։ Բայց այս միջոցներին պետք է դիմել միայն ցուցումների առկայության դեպքում. խորհուրդ չի տրվում ամեն ամիս համակարգչային տոմոգրաֆիա կատարել։ Իսկ եթե կան ցուցումներ, ապա հետազոտությունների ժամանակակից մեթոդներն անտեսելը կարող է չափազանց վտանգավոր, երբեմն մահացու լինել, նախազգուշացրել է բժիշկը։

Նրա խոսքով՝ գիտնականներն այսօր հետազոտում են իոնացնող ճառագայթման օգտակարությունը սերմերի ծլունակության համար, ինչպես նաեւ ուսումնասիրում են բջջի պաշտպանական հատկությունների ձեւավորումը ճառագայթման մեծ չափաբաժինների ազդեցության դեպքում՝ ճառագայթման փոքր չափաբաժիններով ներգործության ժամանակ։

Մասնագետները նաեւ նշել են, որ չի կարելի միանշանակ պնդել, որ ճառագայթման նվազագույն չափաբաժինները, որոնք կարող է ստանալ մարդն առօրյա կյանքում, չեն հանգեցնում անբարենպաստ հետեւանքների, քանի որ օրգանիզմի վրա ճառագայթման տերատոգեն եւ օնկոգեն ներգործության սահմանները առայժմ որոշված չեն։

news.am