Առողջ մարդու զարկերակը հանգիստ վիճակում տատանվում է րոպեում 55-90 զարկի սահմանում, ինչպես պնդում է սրտաբան Ասիյատ Խաչիրովան (Ռուսաստան):
Երբեմն հաճախացած սրտխփոցը պարզապես ֆիզիոլոգիական ռեակցիա է: Երբեմն այն լուրջ խնդիրների մասին է հուշում: «Օրինակ, երբ մարդ վազել կամ անհանգստացել է, նրա օրգանիզմում կատեխոլամիններ են արտադրվում, որոնք նպաստում են սրտի կծկումների հաճախականության ավելացմանը: Սրտխփոցը միեւնույն ժամանակ, սովորաբար, կազմում է 90-120 զարկ րոպեում, եւ դա հարաբերականորեն առողջ մարդու տախիկարդիա է»,- ասել է բժիշկը՝ հավելելով, որ նման իրավիճակներում պարզապես պետք է հանգստանալ, խոր շունչ քաշել, նանայով թե ըմպել:
Սակայն եթե հանգիստ վիճակում սրտխփոցը գերազանցում է 120 զարկը րոպեում, կամ մարդու մոտ տախիկարդիայի նոպաներ են լինում, երբ սիրտն սկսում է կտրուկ բաբախել, ապա հանկարծակիորեն հանգստանում է, ապա դա բժշկի դիմելու առիթ է: Նման երեւույթ լինում է հիպերթիրեոզի ժամանակ: Տախիկարդիայի տեղ կարելի է ընդունել նաեւ նախասրտերի ֆիբրիլյացիան, որը սրտաբանի խոսքով՝ վտանգավոր, կյանքին սպառնացող հիվանդություն է, երբ նախասրտերն ավելի շատ իմպուլս են տալիս, քան փորոքները կարող են ընդունել: Մասնագետի խոսքով՝ պետք է բժշկի դիմել, եթե զարկերակի հաճախականությունը մշտապես բարձր է կամ եթե զարկերակն առանց նկատելի պատճառների կտրուկ արագանում է, ապա կրկին կարգավորվում: