Փսորիազը բավականին տարածված մաշկային քրոնիկ հիվանդություն է: Արտահայտվում է մաշկի վրա` կարմիր, մաշկից բարձր, արծաթավուն կամ սպիտակ թեփ ունեցող, տարբեր տեսակի ցանային էլեմենտներով:
Փսորիազը վարակիչ չէ, բայց հիվանդին բավականին տհաճություն է պատճառում և վատացնում նրա կյանքի որակը:
Անհրաժեշտ է հիվանդության սկզբում արդեն դիմել բժիշկ-տրիխոլոգի, այդ դեպքում հնարավոր է կանխել հիվանդության զարգացումը:
Ախտանշանները
- Ձևավորվում են վարդագույն կամ կարմիր տարբեր չափերի էլեմենտներ:
• Ի հայտ է գալիս անտանելի քոր:
• Առկա է էպիդերմիսի թեփոտում` արծաթավուն թեփով:
• Ախտահարման շրջանում դիտվում են բաց գույնի կեղևներ:
• Մաշկը դառնում է չոր:
Որպես կանոն, հիվանդությունը տարածվում և արտահայտվում է արմունկներին, ծնկներին, գլխի մազածածկույթի շրջանում, ափերին, սրունքներին, աճուկային ծալքերում:
Հիվանդության փուլից կախված՝ ախտանշանները պակասում կամ ավելի են արտահայտվում:
Պրոգրեսիվող ձևի ժամանակ քորը ինտենսիվ է, մաշկային էլեմենտները՝ շատ:
Ստացիոնար ձևի դեպքում, որպես օրենք, նոր ցանավորում չկա, հներն էլ չեն պրոգրեսիվում
Ռեգրեսիվ ձևի դեպքում օջախները հիպերպիգմենտացված են, նրանց շուրջն առաջանում է ատրոֆիկ երիզ:
Երբեմն մաշկի քրոնիկ ախտահարումը կարող է առաջացնել փսորիատիկ արթրիտի զարգացում:
Ախտորոշումը
- Մաշկից վերցրած քսուկի հետազոտություն,
• արյան, մեզի ընդհանուր հետազոտություն,
• կղանքի քննություն,
• նաշկի բիոփսիա,
• հյուսվածաբանական հետազոտություն,
• ռևմատիկ թեստեր:
Բուժման մեթոդները
Ինքնաբուժումն անհնարին է, անհրաժեշտ է դիմել բժշկի՝ անհատական բուժական ռազմավարություն մշակելու համար:
Կոնսերվատիվ թերապիան ներառում է.
• կերատոպլաստիկ միջոցների, ցինկի պիրիտիոնատ պարունակող դեղերի, վիտամին B և D, սոլիդոլի տեղային օգտագործում,
• ցիտոստատիկների ընդունում,
• սինթետիկ ռետինոիդների ընդունում:
Գլյուկոկորտիկոիդների օգնությամբ ախտանշանները նվազեցնել խորհուրդ չի տրվում, քանի որ հորմոնները վատացնում են հիվանդության ընթացքը:
Արդյունավետ են ֆիզիոթերապևտիկ միջոցառումները՝ ֆոտոսեանսներ, պլազմոֆերեզ, կրիոթերապիա: