Կյանքի կանոններ Միշել Օբամայից
Advertisement 1000 x 90

Կյանքի կանոններ Միշել Օբամայից

Եթե Բարաքը շատ աշխատի, նա կարող է փոխել աշխարհը։

Ես կցանկանայի, որ կանայք իրենց ինքնավստահ զգան, իսկ մոդան լինի ընդամենը ուրախ խաղ։

Կանայք պետք է անեն այն, ինչ ուզում է նրանց սիրտը։ Իմ ամուսինը սիրեց ինձ ազնվության ու հումորի զգացումի համար։

Ես գիտեմ, երբ կատակել, որ նրա տխուր մտքերը ցրվեն և երբ հիմար ձևանալ։

Հաջողությունը ոչինչ է, եթե դու չես վաստակում ազնիվ ճանապարհով։

Իմ ամենակարևոր կոչումը նույնն է՝ մայր, աղջիկներս աշխարհի կենտրոնն են ինձ համար։ Այս կյանքում կարևոր է գտնել այնպիսի մարդկանց, որ քեզ ավելի լավը կդարձնեն։

Լինել կրթված, դա լավագույն բանն է այս աշխարհում։

Մենք պետք է ավելի շատ փորձենք հաղթահարել մեր ամբիցիաները։

Ինձ միշտ շրջապատել են զարմանալի կանայք, ովքեր ինձ ուժ և հպարտություն են ներշնչել։

Պետք չէ որոշումներ ընդունել վախով և երկմտելով։

Մորս սերը միշտ եղել է աջակից ուժ մեր ընտանիքի համար։

Ինձ համար մեծագույն ուրախություն է տեսնել նրա շիտակությունը, կարեկցանքն ու ինտելեկտը աղջիկներիս մեջ։

Իմ կյանքով և իմ ճանապարհով ես փորձեցի գոնե մի փոքր ինչ-որ բան վերադարձնել այս երկրին, որն այդքան բան է տվել ինձ։

Ահա թե ինչու ես թողեցի աշխատանքս իրավաբանական գրասենյակում և անցա պետական ծառայության։

hraparak.am