«Վաղը լուսադեմին Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է հաջորդ ակտիվ ցիկլոնը». Գագիկ Սուրենյան
Advertisement 1000 x 90

«Վաղը լուսադեմին Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է հաջորդ ակտիվ ցիկլոնը». Գագիկ Սուրենյան

Այսօր ցերեկը ցիկլոնի ուժը կթուլանա, որի արդյունքում կթուլանա նաև տեղումների ինտենսիվությունը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Գրառման մեջ մասնավորապես նշվում է.

Վաղը լուսադեմին Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է հաջորդ ակտիվ ցիկլոնը: Հունվարի 27-ին և 28-ին, 29-ի գիշերը Հայաստանը գտնվելու է այդ ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում բոլոր մարզերում սպասվում են ձյան առատ տեղումներ, լեռնային գոտիներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:

Օդի ջերմաստիճանի բարձրացումը կշարունակվի մինչև հունվարի 28-ը ներառյալ, իսկ հունվարի 29-ից ջերմաստիաճնը կրկին կնվազի: