Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ Կարեն Կարապետյանը Мир հ/ը տրված հարցազրույցում ասել է հետևյալ ֆրազը. ՞՞Элита – это в некотором роде «фасад» общества и «фасад» нации. И если в обществе есть проблемы, недопонимания, претензии к элите, ей надо меняться՞՞.
Առաջին հայացքից նա ընդամենը բարձրաձայնում է այն, ինչ այսօր սկսել է անել Հայաստանում: Բայց, եթե մի փոքր խորը դիտարկենք, ապա կհասկանանք, որ վարչապետը մեսիջ է հղում աշխարհին, որտեղ էլիտաների լրջագույն փոփոխություն է սկսվել, որ Հայաստանը պատրաստ է քայլել աշխարհի և ժամանակի հետ համընթաց: Սա առաջին հերթին մեսիջ է օտարերկրյա բիզնեսմեններին (այդ թվում նաև հայազգի), որ ֆեոդալների դարաշրջանը Հայաստանում ավարտվում է, և լրիվ այլ դեմքեր և խաղի կանոններ են գործելու»: