Սպիտակ տանը Թրամփին ամենից շատ դուր են եկել հեռախոսները
Advertisement 1000 x 90

Սպիտակ տանը Թրամփին ամենից շատ դուր են եկել հեռախոսները

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին պատմել է, որ իրեն շատ է դուր գալիս Սպիտակ տանն իր նոր բնակարանը, առանձնապես նրա վրա տպավորություն են գործել հեռախոսները: Այդ մասին հունվարի 25-ին գրել է New York Times-ը:

«Դրանք ամենագեղեցիկ հեռախոսներն են, որոնք ես երբևէ գործածել եմ իմ կյանքում,- ասել է նա:- Դա ամենաանվտանգ համակարգն է: Բառերն ասես պայթում են օդում»,- կատակել է Թրամփը:

Նախագահը պատմել է, որ ջանում է հնարավորինս պահպանել օրվա այն կարգը, որին ինքը սովորել է՝ ապրելով Trump Tower-ի իր բնակարանում: Նա վեր է կենում առավոտյան վեցից ոչ ուշ, հեռուստացույց է դիտում և լրագրեր ընթերցում: Իննին սկսվում են նրա հանդիպումները, ինչը Թրամփի համար անսովոր վաղ է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: