Արմավիրի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանն այսօր՝ հունվարի 26-ինլ, աշխատանքից ազատվելուդիմում է ներկայացրել: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Արսեն Աբրահամյանը: Նշենք, որ Արսեն Աբրահամյանը Հովիկ Աբրահամյանի հորեղբոր որդին է: Մեր հարցին՝ արդյոք աշխատանքից հեռանալը կապունի Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալու հետ, նա պատասխանեց:
«Դա իմ անձնական որոշումն է, ոչ մեկի հետ կապ չունի, ես զինվորական եմ, զեկուցագիր եմ ներկայացրել նախարարին ծառայությունից ազատվելու վերաբերյալ»,-ասաց նա: