Սքառլեթ Յոհանսոնը բաժանվել է ամուսնուց. CNN
Advertisement 1000 x 90

Սքառլեթ Յոհանսոնը բաժանվել է ամուսնուց. CNN

Ամերիկացի դերասանուհի Սքառլեթ Յոհանսոնը բաժանվել է իր ամուսնուց՝ ֆրանսիական ծագում ունեցող լրագրող Ռոմեն Դորիակից: Այդ մասինէ հունվարի 26-ին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով աղբյուրի:

Հրատարակության տեղեկատվության համաձայն, Յոհանսոնին առանց ամուսնական մատանու տեսել են հունվարի 21-ին Վաշինգտոնում (ԱՄՆ) Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կանանց երթի ընթացքում նրա ելույթի ժամանակ: Դերասանուհու ներկայացուցիչները մեկնաբանություններ չեն տվել ամուսինների բաժանման վերաբերյալ:

Յոհանսոնին և Դորիակին առաջին անգամ միասին տեսել են 2012 թվականին: 2013 թվականին զույգը նշանվել է: Հարսանիքը տեղի է ունեցել 2014 թվականի մարտին ամերիկյան Մոնտանա նահանգում: Ամուսինները դաստիարակում են ընդհանուր դստերը՝ Ռոուզին: Դորիակի հետ ամունանալուց առաջ դերասանուհին երեք տարի ամուսնացած էր դերասան Ռայան Ռեյնոլդսի հետ: