Պատերազմների պատմության մեջ լսե՞լ եք դեպք, երբ հաղթած երկրի բանակի հրամանատարը ճոխ ճաշկերույթ կազմակերպի թշնամի պետության մի քանի տասնյակ գերեվարված սպաների, հրամանատարների ու զինվորների պատվին
Advertisement 1000 x 90

Պատերազմների պատմության մեջ լսե՞լ եք դեպք, երբ հաղթած երկրի բանակի հրամանատարը ճոխ ճաշկերույթ կազմակերպի թշնամի պետության մի քանի տասնյակ գերեվարված սպաների, հրամանատարների ու զինվորների պատվին

Պատերազմների պատմության մեջ լսե՞լ եք դեպք, երբ հաղթած երկրի բանակի հրամանատարը ճոխ ճաշկերույթ կազմակերպի թշնամի պետության մի քանի տասնյակ գերեվարված սպաների, հրամանատարների ու զինվորների պատվին:

Ես չէի լսել:

Այդ հրամանատարը ԴՐՈՆ է, որը 1918 թվի դեկտեմբերին հայ-վրացական պատերազմում փայլուն հաղթանակ տանելուց հետո, հանճարեղ ռազմագետի հմտությամբ՝ թշնամուն պարտադրեց հարգանք տածել Հայոց բանակի և հայ զինվորականության հանդեպ:

Սիմոն Վրացյանը գրում է.

«Ես հիշում եմ Երևան բերված մի քանի տասնյակ վրացի սպաների և բարձրաստիճան զինվորականների պատվին տրված մի ճաշկերույթ Հայաստանի սպարապետության կողմից:

Իրենց բարքերին հատուկ՝ վրացի գերիների լեզուները արագ բացվեցին և գինու հետ միասին սկսեցին հոսել նաև բաժակաճառեր:

Պերճախոս զինվորականներից մեկը բաժակ պարզեց.

-Ես առաջարկում եմ խմել տաղանդավոր ու վեհանձն զորահրամանատար Դրոյի կենացը: Ես առաջարկում եմ խմել հայ և վրացի եղբայրական ժողովուրդների կենացը: Ուռռա՜…»

Այո, նման բան եղել է ազգերի պատմության մեջ: Ազգերի՛, ոչ՝ վայրի ցեղերի:

Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ վրաց ժողովրդին Վրաստանի անկախության օրվա առթիվ:

#გილოცავთ_დამოუკიდებლობის_დღეს

Աիդա Ներսիսյանի էջից