Թագավոր եթե քե՛զ են ընտրել և պարզվել է, որ թագը քեզ համար շատ է մեծ, ապա նախ թագը կծածկի քո աչքերը ու դու ոչինչ չես տեսնի։ Հետո թագը ականջներիդ կիջնի, ու դու ոչինչ չես լսի։ Այդուհետ թագը կսահի քո բերանին, ու դու ոչինչ չես կարողանա ասել։ Վերջ ի վերջո թագը կընկնի քո պարանոցին ու քո վզի թոկը կդառնա, որից բռնած էլ քո իսկ ստրուկները քեզ քաշ կտան կառափնարան։ Դու ամեն ինչ կտեսնես, ամեն ինչ կլսես ու ամեն ինչ կկարողանաս ասել, բայց քեզ արդեն ոչ ոք չի լսի ու դու ասելիք չես էլ ունենա։ Ստույգ հայտնի չէ, թե Նիկոլո Մաքիավելին ինչո՞ւ է իր տիրակալին այս դասը տվել, բայց հաստատ է, որ նա ուզել ու կարեցածն արել է, որպեսզի իր նորանկախ հայրենի Ֆլորենցիայի Հանրապետությունում պետական իշխանությունը ուժեղ ու ամուր լինի, իսկ տիրակալը լինի խոհեմ ու իրազեկ, բարեխիղճ ու ճշմարտախոս, անդավաճան ու օրինապահ։ Հայտնի է նաև, որ նրա այս ու մյուս բոլոր դասերի գլխավոր հասցեատերը ունեցե՛լ է այդ պակասները, ցանկալի հատկանիշերով չի՛ փայլել։ Ուստի և. նախազգուշացնելու նպատակով Մաքիավելին պատկերել է բոլոր հնարավոր հետևանքները, որոնք առաջանում են երկիրը չարությամբ կառավարելու, ժողովրդին վատ վերաբերվելու, իշխանությունը ամեն գնով պահելու դեպքերում։ Այն ամենը, ինչից Վերածննդի շրջանի քաղաքական տեսաբանը զգուշացրել է իր տիրակալին, արդեն կատարվել ու կատարվում է մեր երկրում սորոսաթուրքերի նշանակած վարչապետի հետ։ Նրան որևէ բան զգուշացնել արդեն պետք չէ, իմաստ չունի։ Իսկ հայտնել պետք է, քանի որ գոլ ջրում մարմանդ կրակի վրա եփվելուց դեռ հաճույք ստացող այս խեցգետինը չի հասցնի գիտակցել իր անխուսափելի ու տխուր վախճանը, բայց նա պետք է վաղօրոք իմանա, թե ինչով է ավարտվում դավաճան ու ազգադավ անողնաշարավորի կյանքը։ Ի սկզբանե էր բացահայտ, որ սորոսաթուրքերը իրենց ծրագիրը մեր երկրում իրագործելու համար հինգերորդ շարասյան վարձկան դավաճաններից ընտրել են ամենաանբարոյականին, անսկզբունքայինին, ամենաստորին, ամենահայատյացին, ամենավախկոտին, ամենաարատավորին։ Հիմա նաև պարզվում է, որ մեր թշնամին, իրոք, կարողացել է գտնել ու վարձել թեկնածուներից առավել ագահին, որկրամոլին, մոլեռանդին, նենգամիտին, ոխակալին։ Հայկի երկրում Բել նշանակված խամաճիկը անցած տարիներին ապացուցեց նաև, որ բոլոր մյուս հավակնորդներին անվիճելիորեն գերազանցում է վարչապետ ձևանալու կարողությամբ ու որևէ բան ղեկավարելու բացարձակ անկարողությամբ։ Փաստ է, որ թրքալաճի ծայրահեղ դիլետանտությունը ու արտառոց իմիտացիաները, նմանակեղծումները հատկապես քայքայիչ, առանձնակի կործանարար եղան հայոց պետականության համար ու զանգվածաբար թունավորեցին հայ ժողովրդի միտքը։ Հիմնավոր համոզմունք է ձևավորվում, որ տասնյակ թեկնածուներից օտարն իր համար գործիք է ընտրել ամենայն հայկականից առավել օտարվածին։ Իհարկե, նրան նախօրոք փորձարկել է` առնվազն տասը տարի թքել է երեսին, նվաստացրել է մինչև ստորագույն աստիճան, բազում դավաճանական ու հանցավոր արարքներ է պատվիրել, օգտագործել է ամեն ձևերով և համոզվել է, որ արժանապատվությունից իսպառ զուրկ այս ոչնչությունից լավ ոչ ոք ընդունակ չէ կույր, խուլ, անզգամ լինել։ Եվ հիմա մեր երկրում ունենք վարչապետ, որը պսիխոպաթ ու սոցիոպաթ է, չի լսում, որովհետև չի ուզում լսել, չի տեսնում, որովհետև չի ուզում տեսնել, չի ուզում հիշել, որ հանգիստ ու անդարդ իր իշխանությունը վայելի։ Հանրագիտակ Գեորգ Քրիստոֆը շատ վաղուց է արձանագրել, որ կան մարդիկ, որոնք չեն լսում, մինչև ականջները չես կտրում։ Անշուշտ, մերօրյա Բելի վախճանը ստույգ հայտնի է, բայց մինչև այդ օրվա մոտենալը, գուցե, պե՛տք է անսալ սրամիտ հանրագիտակի խորհրդին ու նման մի փորձ անել։ Այո՛, թրքալաճը ճիշտ ժամանակին է խլացել ու կուրացել և այլ նմանակեղծումներ անում, բայց չէ որ մենք հիմա ապրում ենք հոգեվարք ապրող մի երկրում, որի կառավարիչը վճռական որոշումներ ընդունելու փոխարեն հաբեր է ընդունում, բուժվելու փոխարեն վարչապետ է աշխատում, հոգեբուժարանում հանգրվանելու փոխարեն բունկերներում է թաքնվում։ Հիմա բոլորին է պարզ ու հասկանալի, որ սորոսաթուրք ռեժիմի առաջնորդ կուռքն ու նրա կռապաշտներից որևէ մեկը այսօր չպետք է ազատության մեջ լինեին, բայց չի երևում, թե ովքեր են սրանց զսպաշապիկ հագցնելու ու հոսպիտալացնելու։ Գևորգ Հարությունյան Share to Facebook Share to Twitter Share to WhatsApp Share to Telegram Share to Viber Share to Էլփոստ Share to Տպել Share to Ավելին…