
Հովիկ Չարխչյանի ֆեյսբուքյան էջից.
«…Հիշում եմ, ցուցահանդեսս էինք նայում: Գյուղից հայրս էլ էր եկել: Շրջեց, նայեց ու դարձավ ինձ. «Իսոր համա՞ր էիր ինձի կանչել»: Ինձ թվում էր՝ պետք է ուրախանար, որ իր դիմանկարն էլ էր ցուցադրվում, բայց…
Մեծ արժանապատվության տեր մարդ է: Սարյանն էլ էր այնտեղ: Հորս տեսավ, հասակակիցներ էին, և սկսեց հետը խոսել, իրեն հատուկ չարաճճիությամբ կատակել. «Մասիսը մյուս կողմից տեսե՞լ ես»: «Հա, մի անգամ»: «Ե՞րբ»: «Տասնհինգ թվին, աբոզ էի գնացել», և հանգիստ շարունակեց, կարծես Սարյանը չէր հետը խոսողը: Երբեք չէր ընկճվում»: