Թատրոնի եւ կինոյի արտիստուհի, «Կուլտուրա» հեռուստաալիքի հաղորդավար Սաթի Սպիվակովայի այցը Երեւան նշանավորվեց նրա «Իրական դասական. անձանձրույթ զրույցներ արվեստի մարդկանց հետ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսով։ Գիրք, որի հիմքում համանուն՝ «Սաթի. Անձանձրույթ կլասիկա» հեռուստածրագրի շրջանակում Զարեհ Սահակյանցի դստեր՝ Սաթի Սպիվակովայի նշանավոր հանդիպումների ժամանակագրությունն է։
Նուրբ, բարձրաճաշակ Սաթի Սպիվակովան՝ հանրահայտ մաեստրո Վլադիմիր Սպիվակովի տիկինը, հյուրերի հետ հանդիպել է Կոնյակի գործարանի ARARAT հյուրընկալ թանգարանում, որտեղ հավաքվել էր ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի մշակութային եւ քաղաքական ընտրանին։ Շնորհանդեսին ներկա էր Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ինչպես նաեւ գիտության, մշակույթի հայտնի ներկայացուցիչներ, անվանի լրագրողներ…
Նշենք, որ գրքի հայերեն հրատարակումը հնարավոր է դարձել շնորհիվ երկու հրատարակչությունների համատեղ հաջող աշխատանքի. «Օրակուլի»՝ Ռուբեն Իշխանյանի գլխավորությամբ, եւ Արտակ Ալեքսանյանի newmag-ի։ Մենագրությունը պարզապես միայն այն բանի մասին չէ, թե ում հետ է զրուցել Սաթի Սպիվակովան։ Դրանք հիրավի անգին հիշողություններ են այն մարդկանց մասին, որոնք խոր հետք են թողել համաշխարհային մշակույթում, ազդել նրա զարգացման վրա… Սաթին հիշողությունների մասին անկաշկանդ ու անկեղծ զրուցում է մշակույթի այնպիսի հենասյուների հետ, ինչպիսին են Մայա Պլիսեցկայան, Ռոդիոն Շչեդրինը, Շառլ Ազնավուրը, Ֆանի Արդանը, Ռոբերտ Ուիլսոնը, Խոսե Կարերասը եւ էլի շատ-շատերը։
Ամբողջությամբ՝ style.news.am