Հուսիկ Արա
Արմեն Գրիգորյանը քաղբանտարկյա՞լ էր. միանշանակ, այո՛: Արմենին ձերբակալում են մեկ տարի առաջ եթերում թույլ տված արտահայտության համար: Չքննարկենք՝ լա՞վ էր, թե՞ վատ, ճի՞շտ էր, թե՞ սխալ այդպես արտահայտվելը: Արտաբերած խոսքը առիթ էր ձերբակալելու համար, բայց ոչ պատճառ: Իսկ պատճառն ընդդիմության հանրահավաքներին մասնակցելն էր, ներկայությունն ու երևալը: Թե մեկ տարի առաջ… Ոչ մի իշխանություն չի ասում, որ մարդուն ձերբակալել է քաղաքական հայացքների համար: Մեղադրում է որևէ հանցանքի մեջ՝ երբեմն էլ անհեթեթության հասնող: Այսպիսի օրինակ է Արմեն Գրիգորյանը, և ցավոք, ոչ միայն նա: Այս օրերին կարող են քննարկել հազար ու մի բան, բայց փորձենք դիտակետում ունենալ մեկը՝ գուցե չքննարկվողը: Արմեն Գրիգորյանի մահն ուղղակի ուղերձ էր մեզ, կատարված և կատարվելիք մահերի ուղերձ, զգուշացում, սթափեցում, որ հասկանանք և ուժ գտնենք մեր մեջ՝ վերջակետ դնելու այս շարունակվող, չընդհատվող մահվան առաջ: Այդպիսի ուղերձ էր նաև Սոնա Մնացականյանի մահը: Մեկն իշխանական ավտոշարասյան վթարի զոհն է դառնում, իսկ մյուսը ձերբակալվում է՝ իշխանության քիմքին հաճո, և սրտի անդարձ կանգ ունենում հենց դատարանի դահլիճում՝ դատավարության ժամանակ: Այս մարդիկ, գալով իշխանության, մահ են սփռում ու ավեր, ոչ միայն պատերազմով, այլև պատերազմից հետո: Այսքան արյուն ու ավեր, այսքան կորուստ, հանձնում երբևէ չէր ունեցել Հայաստանը նման կարճ ժամանակահատվածում: Երբևէ մենք այսքան խարխլված, թույլ ու հանձնվող, անպաշտպան ու խոցելի չէինք եղել գոնե անկախության շրջանում: Մենք ոչ թե պատմական ժամանակ, այլ պատմական ավեր ու աղետ ենք ապրում: Կանգի ուղերձ էր Արմենի մահը, ահազանգ՝ մահվան շունչ բերած և տարածող իշխանության:
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ