
ՌԴ Կալուգայի շրջանի «Գանձակ» սրճարանում իրավապահները ձերբակալել են 39-ամյա «օրենքով գող» Արսեն Մկրտչյանին, որը քրեական աշխարհում առավել հայտնի է «Արսեն Երևանսկի» մականվամբ։
Ա. Մկրտչյանը վերահսկում է Կալուգայի շրջանը, որը հաճախ անվանում են նրա «արգելոցը»։ Իր եկամուտների մեծ մասը նա ստանում է խոշոր դրամական միջոցների անօրինական կանխիկացումից: Նման գործողություններից մեկի ժամանակ էլ նրան ձերբակալել են։