Հունվարի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Բաշինջաղյան 1-ին փողոց բնակչուհի, 21-ամյա Մանյա Մուշեղյանը գնալով Հայփոստի բաժանմունք՝ Գերմանիայից ուղարկած Nike ապրանքանիշի սպորտային կոշիկները ստանալու նպատակով, տեսել է, որ փաթեթի միջից բացակայում է այն: Փաթեթը արտաքինից եղել է վնասված և այն Հայփոստի բաժանմունքում բացելու ժամանակ տեսանկարահանվել է:
Մանյան տեսնելով, որ ապրանքը փաթեթից բացակայում է, դիմել է Հայփոստի աշխատակիցներին և նրանք առաջարկել են դիմում գրել:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Մանյան ասաց. «Ընկերներիցս մեկը անցած տարվա դեկտեմբերի 12-ին Գերմանիայից իմ համար գնում է Nike ապրանքանիշի սպորտային կոշիկներ և այն DHL բեռնափոխադրող ընկերության միջոցով ուղարկում Հայաստան: Ես այստեղից բեռնափոխադրող ընկերության կայքով հետևել եմ բեռի տեղափոխմանը և հունվարի սկզբին նկատել եմ, որ այն մտել է Հայաստան: Դրանից հետո պարբերաբար զանգահարել եմ Հայփոստ, ինձ հայտնել են, որ իրենք հիմա զբաղված են և Ամանորի հետ կապված ապրանքների կուտակումներ են եղել, այդ իսկ պատճառով տեսակավորում չեն արել: Միայն այսօր առավոտյան ինձ կանչեցին Հայփոստ և ապրանքը բացելու ժամանակ զգացի, որ այն շատ թեթև է: Բացելով՝ հասկացա, որ սպորտային կոշիկներս մեջը չեն: Դիմեցի տեղի աշխատակիցներին, նրանք ասացին, որ ապրանքը իրենց մոտ է երեկվանից»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: