Օտիտն ականջի բորբոքային պրոցես է, որը հաճախ ուղեկցվում է ուժեղ ցավով եւ ականջից կարող է տարածվել նաեւ ատամների կամ դեպի քունքի, ճակատի եւ գլխի հետեւի հատվածի վրա։ Ռուսաստանի Դաշնային պետական բյուջետային հիմնարկի NMITSO FMBA վեստիբուլոլոգիայի եւ օտոնեեւրոլոգիայի ամբիոնի վարիչ, քիթ-կոկորդ-ականջաբան Օլգա Զայցեւան «Արգումենտի ի ֆակտի»-ին պատմել է, թե ինչպես խուսափել օտիտից եւ ինչպես բուժել այն:
Օտիտի կանխարգելման առաջին կանոնը, ըստ մասնագետի, հիգիենան է։ Բայց պարբերաբար պետք է լվանալ ոչ միայն ականջները, այլ նաեւ ձեռքերը, ինչպես նաեւ մաքրել եղունգները։ Իսկ եթե ականջակալներ եք օգտագործում, ապա հիշեք, որ այդ աքսեսուարները բացառապես անհատական օգտագործման համար են, եւ, բացի այդ, դրանք կանոնավոր մաքրման կարիք ունեն։
Այնուամենայնիվ, մաքրասեր մարդիկ նույնպես հիվանդանում են օտիտով. ականջի փայտիկները խորը խրելով՝ դուք կարող եք լրջորեն վնասել արտաքին լսողական անցուղու մաշկը եւ վարակն ավելի խորացնել։
Նրանք, ովքեր պատրաստվում են լողալ կամ սուզվել ջրի խորքերը, պետք է հիշեն, որ քթի փակվածությունը դրա ուղղակի հակացուցումն է։
Բժիշկ այցելելու երկու ամենատարածված պատճառներն ականջի փակվածությունը եւ սուր ցավն են:
Ականջի փակվածությունը բժշկի դիմելու միանշանակ պատճառ է: Նման ախտանիշը կարող է խոսել ոչ միայն սովորական ծծմբային խցանման, որը հեշտությամբ վերացվում է լվացման միջոցով, այլեւ ավելի վտանգավոր պաթոլոգիաների մասին:
Եթե դուք բժշկից հեռու եք գտվում, ապա թեթեւացնել տանջանքները ձեզ կօգնի.
չոր տաքությունը՝ առանց լրացուցիչ տաքացման։ Դրա համար հարմար են ականջի վրա դրվող բրդյա գործվածքից կոմպրեսները,
կարբոցիստեինի հիմքով դեղամիջոցները (օրինակ՝ բրոնխոբոսը): Դրանք նպաստում են վարակիչ նյութերի հեռացմանը` բարձրացնելով լսողական անցուղիների լորձաթաղանթի թարթիչավոր էպիթելիի արդյունավետությունը: Կարբոցիստեինն օգտակար է օտիտների համալիր թերապիայի դեպքում։
Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների խմբից ցավազրկող միջոցներ (պարացետամոլ, իբուպրոֆեն)։
Կտրականապես օրգելված է.
բորբոքված տարածքները տաքացնել (այդ թվում՝ տաքացնող քսուքներ քսել): Դա միայն նպաստում է վարակի տարածմանը,
բորային կամ կամֆորային ալկոհոլ եւ այլ պատրաստուկներ օգտագործել,
նախքան բժշկի հետ խորհրդակցելը հակաբիոտիկներ ընդունել (այդ թվում՝ տեղային ձեւերով):