Ինչպե՞ս է կնոջ պտղաբերությունն ազդում նրա կյանքի տեւողության վրա
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս է կնոջ պտղաբերությունն ազդում նրա կյանքի տեւողության վրա

Մի օրգանը կանանց օրգանիզում ավելի քան երկու անգամ ավելի արագ է ծերանում, քան մյուս բոլոր հյուսվածքները՝ վնաս հասցնելով ինչպես պտղաբերությանը, այնպես էլ առողջությանը երկարաժամկետ հեռանկարում:

«Երբ կինը 20 կամ 30 տարեկան է, նրա մնացած հյուսվածքները գործում են իրենց արտադրողականության առավելագույն չափով, բայց նրա ձվարաններն արդեն ծերացման հստակ նշաններ են ցույց տալիս»,- նշել է Կալիֆորնիայի Բաքի անվան ծերացման հետազոտությունների ինստիտուտի դոցենտ Ջենիֆեր Գարիսոնը։

Ինչպես Գարիսոնը պատմել է CNN-ին, երբ ձվարանները դաշտանադադարի պատճառով դադարում են աշխատել, դրանք դադարում են արտադրել հորմոնների կոկտեյլը, որոնք կարեւոր են ընդհանուր առողջության համար:

Նույնիսկ առողջ կանանց մոտ դա կտրուկ մեծացնում է ինսուլտի, սրտի հիվանդությունների, ճանաչողական անկման, անքնության, օստեոպորոզի, քաշի ավելացման եւ արթրիտի վտանգը:

Դաշտանադադարի տարիքը նույնպես կապված է կյանքի տեւողության հետ: Ըստ Հյուսիսային Ամերիկայի դաշտանադադարի միության տվյալների՝ ԱՄՆ-ում բնական դաշտանադադարի միջին տարիքը 51-ն է։

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ կանայք, ում մոտ դաշտանադադարն ավելի ուշ է տեղի ունեցել, ավելի երկար են ապրում եւ իրենց ԴՆԹ-ն վերականգնելու ավելի մեծ կարողություն ունեն,- ասել է նա:- Սակայն այն կանանց մոտ, ովքեր բնական դաշտանադադար են ունենում մինչեւ 40 տարեկանը, շուտ մահանալու հավանականությունն երկու անգամ ավելի բարձր է, քան այն կանանց, ովքեր 50-ից 54 տարեկանում են անցնում բնական դաշտանադադարի միջով»:

Տարիքի հետ ձվաբջիջների ծերացումն արագանում է։ 2010 թ. հունվարի վերլուծության մեջ մարդկանց 95 տոկոսի մոտ 30 տարեկանում հասանելի կլինի ձվաբջիջների միայն 12 տոկոսը, իսկ մինչեւ 40 տարեկանը՝ միայն 3 տոկոսը:

Գիտությանը դեռ հայտնի չէ, թե ինչու է ձվարանների արագացված ծերացում առաջանում։

Քանի որ գիտությունը շատ քիչ բան գիտի կանանց վերարտադրողական ցիկլի մասին, հետազոտությունները պետք է ամենասկզբից սկսել, նշել է Գարիսոնը:

«Ինչո՞ւ է կնոջ վերարտադրողական շրջանի տեւողությունը փոխկապակցված նրա կյանքի ընդհանուր տեւողության հետ… Այստեղ հստակ գենետիկ բաղադրիչ կա, որը շատ կարեւոր է, եւ մենք դա ընդհանրապես չենք հասկանում»,- եզրափակել է մասնագետը։

news.am