Ինչու՞ է երեխաների կախվածությունը սմարթֆոնից ավելի ծանր, քան մեծահասակների մոտ
Advertisement 1000 x 90

Ինչու՞ է երեխաների կախվածությունը սմարթֆոնից ավելի ծանր, քան մեծահասակների մոտ

Երեխաների մոտ սմարթֆոններից կախվածությունն ավելի ուժեղ է, քան մեծահասակների մոտ, քանի որ երեխայի հոգեկանն ավելի փխրուն է, ասել է «Մեդիցինա» ԲԸ-ի (Ռուսաստանում ակադեմիկոս Ռոյտբերգի կլինիկա) մանկական հոգեբույժ Վլադիմիր Սկավիշը։

«Երեխաների կախվածությունը սմարթֆոններից շատ ավելի ուժեղ է։ Նաեւ երեխաների մոտ ալկոհոլիզմը եւ թմրամոլությունը եւս ավելի ուժեղ են մեծահասակների մոտ այդ երեւույթների համեմատ (կյանքի փորձով, ավելի ուժեղ հոգեկանով, զարգացած ինտելեկտով): Երեխաների հոգեկանն ավելի փխրուն, խոցելի եւ ավելի նուրբ է»,- ասել է Սկավիշը։

Նա հավելել է, որ ցանկացած կախվածության բուժում սկսվում է կախվածություն առաջացնող «նյութի» բացառումից, կախվածություն առաջացնող առարկայից հրաժարվելուց։

«Եթե խմել եմ, խմում եմ եւ խմելու եմ, խմելու եմ աշխատավարձիս կեսը, ապա հարբեցողությունից իմ «բուժումը» ոչինչ չարժե։ Եվ այդպես է ցանկացած կախվածության դեպքում: Միայն թմրանյութից զերծ մնալու ֆոնին մարդը բժիշկների, հոգեբանների, հոգեւորականների առաջնորդությամբ, ցանկության դեպքում, կարող է փորձել սովորել ապրել եւ վայելել կյանքն առանց կախվածության»,- կիսվել է մասնագետը։

Նա նշել է, որ բուժումը պետք է կամավոր լինի։ Եթե ​​հիվանդը չի ցանկանում բուժվել, ապա նրան չափազանց դժվար է օգնել։

«Հոգեբուժության մեջ, ավաղ, հոգեկան հիվանդները, որպես կանոն, իրենց հիվանդ չեն համարում, ինչը մենք հատուկ տերմինով ենք կոչում՝ անոսոգնոզիա»,- բացատրել է բժիշկը։

Նա բացատրել է, որ առաջին քայլն անոսոգնոզիայի հաղթահարումն է։ Կախվածություն ունեցող մարդը, այդ թվում՝ երեխան, պետք է գիտակցի, որ ինքը խնդիր ու կախվածություն ունի։

«Անոսոգնոզիայի հաղթահարումը, հասկանալը, որ ես կախվածություն ունեմ, ցանկացած կախվածության բուժման առաջին քայլն է, ինչը գործնականում դրսեւորվում է անանուն ալկոհոլիկների խմբերում»,- ամփոփել է Սկավիշը:

med.news.am