Ի՞նչ դեր է խաղում քթի խոռոչի միկրոբիոմը Պարկինսոնի հիվանդության առաջացման գործում
Advertisement 1000 x 90

Ի՞նչ դեր է խաղում քթի խոռոչի միկրոբիոմը Պարկինսոնի հիվանդության առաջացման գործում

Մարդու քթի խոռոչի մեջ միլիարդավոր միկրոօրգանիզմներ կան, այդ թվում՝ բակտերիաներ, սնկեր եւ արխեաներ, որոնք միասին կազմում են քթի միկրոբիոմը:

Trends in Neurosciences ամսագրում հրապարակված վերջին հետազոտությունը պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպես են քթի բակտերիաներն ազդում հոտառության մշակման եւ նեյրոդեգեներացիայի վրա, հատկապես՝ Պարկինսոնի հիվանդության դեպքում։

Չնայած քթի մեջ առկա են բակտերիաների 104 տարբեր շտամներ, միայն երկուսից տասը տեսակները կազմում են մարդու քթի միկրոբիոմի 90 տոկոսը: Բակտերիաների շտամների մեծ մասը սիմբիոտիկ են, բայց կան նաեւ պայմանականորեն պաթոգեն ախտածիններ (բարորակ մանրէներ, որոնք էկոհամակարգի պայմանների փոփոխության դեպքում կարող են մասնակցել հիվանդությունների զարգացմանը):

Հոտառության դիսֆունկցիան նկատվում է Պարկինսոնի հիվանդության սրման սկզբում:

Պարկինսոնի հիվանդությամբ մարդկանց մեծ մասի մոտ ալֆա-սինուկլեին սպիտակուցը (aSyn) Լեվիի մարմինների կենսական բաղադրիչն է, որոնք Պարկինսոնի հիվանդության նշան են համարվում: Քթի քրոնիկ դիսբակտերիոզը, որն առաջանում է տեղային բորբոքումից, կարող է մեծապես խորացնել նեյրոդեգեներատիվ վնասը՝ aSyn սպիտակուցի կուտակման հանգեցնելով:

Այս պաթոլոգիական վիճակը կարող է տարածվել հոտառական լամպի վրա եւ զգալիորեն ազդել Պարկինսոնի հիվանդությամբ մարդկանց ճանաչողական, մոտորալ եւ մտավոր դրսեւորումների վրա:

news.am