Ապացուցվել է, որ միջին եւ ծանր էկզեմա ունեցող երեխաների կենսաբանական թերապիան, որը սովորական մաշկային հիվանդություն է, անվտանգ եւ արդյունավետ է, վկայում են Մանչեսթերի համալսարանի կլինիկական գիտնականների մասնակցությամբ անցկացված միջազգային հետազոտության արդյունքները։
Regeneron եւ Sanofi կենսատեխնոլոգիական ընկերությունների կողմից հովանավորվող դուպիլումաբայի ուսումնասիրությունը վատ վերահսկվող էկզեմայի դեպքում վեց ամսականից մինչեւ վեց տարեկան հիվանդների մոտ մոնոկլոնալ հակամարմինների առաջին լայնածավալ հետազոտությունն է ցանկացած մաշկային հիվանդության դեպքում:
The Lancet-ում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ դեղամիջոցը զգալիորեն բարելավում է վիճակի ծանրությունը՝ երկու շաբաթվա ընթացքում նվազեցնելով քորն ու ցավը:
Մանչեսթրում գլխավոր հետազոտող եւ ակադեմիական մանկաբույժ դոկտոր Փիթեր Արքրայթը 2015-ի օգոստոսից ուսումնասիրում է դուպիլումբաբը ծանր էկզեմայով երեխաների մոտ, որը նաեւ հայտնի է որպես ատոպիկ դերմատիտ, Մանչեսթերի թագավորական մանկական հիվանդանոցի կլինիկական հետազոտական կենտրոնում:
Ընդհանուր 83 հիվանդ դուպիլումաբի ենթամաշկային ներարկում է ստացել, իսկ 79-ը ստացել են պլացեբո յուրաքանչյուր չորս շաբաթը մեկ անգամ, ինչպես նաեւ շարունակել են ստանդարտ թերապիան ցածր հզորության ստերոիդային քսուքով 16 շաբաթվա ընթացքում:
Փորձագետները պարզել են.
– Դուպիլումաբով բուժված հիվանդների 28 տոկոսը 0 կամ 1 մաշկի գլոբալ միավորի է հասել, ինչը ցույց է տալիս մաքուր կամ գրեթե մաքուր մաշկ է նշանակում 16-րդ շաբաթվա ընթացքում:
– Հիվանդների 53 տոկոսի մոտ 16-րդ շաբաթվա ընթացքում էկզեմայի տարածքը եւ ծանրության ինդեքսը (EASI) ելակետային ցուցանիշի համեմատ բարելավվել է 75 տոկոսով։
– Կոնյուկտիվիտը մի փոքր ավելի տարածված էր դուպիլումաբով, քան պլացեբոյով (5 տոկոս՝ 0 տոկոսի դեմ), բայց դուպիլումաբի հետ կապված ոչ մի անբարենպաստ երեւույթ լուրջ չէր եւ բուժման դադարեցման չի հանգեցրել:
Էկզեման մաշկի քրոնիկ բորբոքային հիվանդություն է, որի տարածվածությունը 20 տոկոս կամ ավել է մինչեւ վեց տարեկան երեխաների մոտ:
Այն բնութագրվում է քոր առաջացնող կարմիր ցանով, հատկապես՝ դեմքի եւ արմունկների ու ծնկների ծալման հատվածում, ինչպես նաեւ՝ մաշկային վարակի բարձր ռիսկով: