«Ազիզ, кому должны? Քե՞զ, միջազգային հանրությա՞ն, տիեզերքի՞ն։ Ո՞ւմ է ուղղված այդ «պետք»-ը։ Ե՞րբ պետք է դուրս գան»
Advertisement 1000 x 90

«Ազիզ, кому должны? Քե՞զ, միջազգային հանրությա՞ն, տիեզերքի՞ն։ Ո՞ւմ է ուղղված այդ «պետք»-ը։ Ե՞րբ պետք է դուրս գան»

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բնական է, որ անվտանգության խորհրդի հայտարարությունից միանգամից աչքի է զարնում զոհերի, անհետ կորածների, գերիների թիվը, ավերածությունների մասին թվերը…

Բայց ես կուզեի 3 այլ հանգամանքի վրա ձեր ուշադրությունը դարձնել…

1. «Ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից» — նույնիսկ ոչ թե «Պահանջում ենք անհապաղ դուրսբերում», այլ «պետք է» (ռուսերեն տարբերակում՝ «должны»)։ Ազիզ, кому должны? Քե՞զ, միջազգային հանրությա՞ն, տիեզերքի՞ն։ Ո՞ւմ է ուղղված այդ «պետք»-ը։ Ե՞րբ պետք է դուրս գան։

2. Լացակումած այս հայտարարությունը հրապարակվում է Փելոսիի այցի անմիջապես հաջորդ օրը։ Այստեղ կարելի էր, իհարկե, գրել, որ սա նշանակում է, որ Նիկոլը չի կարողացել Հայաստանի համար որևէ օգուտ քաղել Փելոսիի այցից, բայց դե ինչո՞ւ պետք է Հայաստանում Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը ներկայացնող վարչակարգի ղեկավարը Հայաստանի համար օգուտ քաղի։

Փելոսին եկել էր նախընտրական քարոզարշավի շրջանակներում։ Իր այցի շուրջ ստեղծած էյֆորիկ աժիոտաժը Հայաստանում կոնկրետ շրջանակների իրագործած քարոզչական արշավ էր, հայերի համաժողովրդական ցնծության անհրաժեշտ կադրերը ստացան, որ տանեն հետո ԱՄՆ-ի հայ ընտրողներին ցույց տան, վերջ, այլ բան իրենց չի հետաքրքրում։

3. Հայտարարության ամենավերջին նախադասությունն է ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ, ըստ իս՝. «Միեւնույն ժամանակ, վերահաստատում ենք միջազգային հանրության պատասխանատու անդամի պարտավորությանը հավատարիմ մնալու Հայաստանի Հանրապետության հանձնառությունը»։

Սա ի՞նչ է։ Ո՞ւմ հանդեպ և կոնկրետ ո՞ր պարտավորության մասին է խոսքը (քանզի գրած է եզակի թվով)։

Ո՞ր երկրներն են կասկածի տակ դրել Հայաստանի՝ միջազգային հանրության պատասխանատու անդամ լինելը, որ ամենաբարձր մակարդակով այսպիսի հայտարարություն է արվում»։