B12 վիտամինի անբավարարությունը 15-ամյա բուսակեր պացիենտի աթերոսկլերոզի պատճառ է դարձել
Advertisement 1000 x 90

B12 վիտամինի անբավարարությունը 15-ամյա բուսակեր պացիենտի աթերոսկլերոզի պատճառ է դարձել

Express պորտալը ներկայացրել է B12-ի պակասի առաջացրած ծանր հետեւանքների մասին. 15-ամյա բուսակեր տղան հիվանդացել է աթերոսկլերոզով։

Տղան հիվանդանոց է ընկել թեթեւակի հոգնածության, հեւոցի եւ քայլելիս ոտքերի ցավի պատճառով, որոնք նկատվել են վերջին մի քանի շաբաթների ընթացքում։

Գունատությունը եւ աչքերի սպիտակուցների դեղնությունը ծնողները նկատել էին արդեն մոտ երկու տարի, չնայած այդ նշաններն ավելի ակնհայտ էին դարձել վերջին մի քանի շաբաթների ընթացքում։

Բուսակեր պացիենտը երկար տարիներ կենդանական ծագման ոչ մի սնունդ չէր օգտագործել, ինչը կարեւոր պահ է, քանի որ B12-ը հիմնականում պարունակվում է կենդանական ծագում ունեցող սննդամթերքներում։

Բացի այդ, ընտանիքում հազվադեպ են թարմ մրգեր եւ բանջարեղեններ օգտագործել։

Պացիենտի անամնեզում կար վերին շնչուղիների վարակ, որն սկսվել էր մոտ 15 օր առաջ եւ անցել մեկ շաբաթ հետո։

Տենդ չի եղել։

Սրտի կծկումների հաճախակիությունը կազմել է մեկ րոպեում 96 զարկ, ինչը նորմից բարձր է։ Հարվարդի Առողջապահության համալսարանի տվյալներով՝ սրտի կծկումների հաճախակիությունը հանգստի վիճակում առողջ մեծահասակ կանանց եւ տղամարդկանց մոտ տատանվում է 60-100 հարվածի միջեւ։

Լաբորատոր հետազոտությունները հայտնաբերել են B12 վիտամինի սուր անբավարարություն։

B12-ի փոխարինող թերապիայից հետո պացիենտը տեղեկացրել էր ինքնազգացողության լավացման մասին, ներառյալ ախորժակը եւ քաշի ավելացումը, իսկ աթերոսկլերոզն անցել էր։

Այս հաշվետվությունը ցնցում է, բայց չի զարմացնում։ B12-ի ցածր մակարդակի ազդեցությունն օրգանիզմի վրա  լավ է ուսումնասիրված, նշել է պորտալը։

B12-ի պակասը կարող է առաջացնել բազմաթիվ ախտանշաններ։ Դրանք սովորաբար առաջանում են աստիճանաբար, բայց կարող են վատթարանալ, եթե հիվանդությունը չբուժվի։

Ախտանշաններն են.

– մաշկի գունատ-դեղնավուն երանգը,

– ցավոտ եւ կարմիր լեզուն (գլոսիտ),

– բերանի խոցերը,

– ծակող ցավերը (պարեստեզիա),

– փոփոխությունները քայլվածքում եւ շարժվելիս,

– տեսողության խանգարումները,

– գրգռվողականությունը,

– դեպրեսիան,

– մտածելու, զգալու եւ վարքի փոփոխությունները,

– մտավոր ունակությունների (հիշողության, ընկալելու եւ դատելու) վատթարացումը (դեմենցիա)։

Ինչպես արձագանքել

Դիմեք թերապեւտին, եթե նկատել եք սակավարյունության ախտանշաններ՝ պայմանավորված B12 վիտամինի կամ ֆոլատների անբավարարությամբ, խորհուրդ է տալիս Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային համակարգը։

Առողջապահական մարմնի տվյալներով՝ այս վիճակները հաճախ կարելի է ախտորոշել ախտանշանների եւ արյան զննման արդյունքների հիման վրա։

news.am