«Օսկարի» դափնեկիր Լիլի Ֆինի Զանուկը ֆիլմ է նկարահանելու հայտնի երաժիշտ Էրիկ Կլեպտոնի մասին: Զանուկը ամերիկյան կինոակադեմիայի կողմից մրցանակի էր արժանացել որպես պրոդյուսեր «Միսս Դեյզիի վարորդը» ֆիլմի համար, նա նաև 1991 թվականին նկարահանված «Հաճույք» ֆիլմի ռեժիսորն է:
Հիմա նա պատրաստվում է նկարահանել ֆիլմ, որը կկոչվի Eric Clapton: A Life in 12 Bars: Փաստագրական ֆիլմը կպատմի երաժշտըի կարիերայի ու անձնական կյանքի մասին:
Զանուկը հիացած է Կլեպտոնով, նա, անկախ կյանքից ստացած հարվածներից ու կորուստներից, շարունակում է ծառայել երաժշտությանը: Ֆիլմը ստեղծողները թույլտվություն կունենա դեպի Կլեպտոնի անձնական արխիվ: