Դավիթ Տոնոյանը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
Advertisement 1000 x 90

Դավիթ Տոնոյանը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

blog.168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար է նշանակվելու  պաշտպանության նախարարի  առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը։

Դավիթ Էդգարի Տոնոյան (ծնվ. 27 դեկտեմբերի 1967 թ., ք. Ուստ-Կամենոգորսկ, Ղազախական ԽՍՀ), ՀՀ պետական և ռազմական գործիչ, ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ 1991 թ.- ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը։

1997 թ.- ավարտել է Ռուսաստանի Դաշնության ռազմադիվանագիտական ակադեմիան։ 1986-1988 թթ. – ծառայել է Խորհրդային բանակում։

1992-1994 թթ.-ծառայել է ՀՀ ՆԳՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում։

1994 թ.- զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում որպես բաժնի պետ։

1997 թ.- ծառայության է անցել ՀՀ ՊՆ սպառազինության վարչության սպա։

1998-2004 թթ.- ծառայել է ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից՝ տարբեր պաշտոններում։

2004-2007 թթ.- ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ։

2007-2008 թթ.- ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ։

2008-2010 թթ.- ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ։

2010 թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան (2010)։

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2012)։ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2008)։ ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի մեդալներ։ ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ։ ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ։ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան:

Ամուսնացած է, ունի դուստր և որդի։