Մոուրինյոն Մխիթարյանի կերտած հրաշքից ավելին է տեսնում
Advertisement 1000 x 90

Մոուրինյոն Մխիթարյանի կերտած հրաշքից ավելին է տեսնում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած խաղային որակներին «Լեսթեր Սիթի»-ի դեմ խաղում:

«Պատահում է այնպես, որ ֆուտբոլիստներին պաշտպանելու համար կարիք է լինում նրանց խաղադաշտ չհանել: Միկին այդպիսի ֆուտբոլիստ է: Դուք տեսնում եք այն հրաշքը, որ կերտում է Մխիթարյանը խաղադաշտում, ես տեսնում եմ ավելին: Միկին իսկապես շատ լավ է խաղում»,- ասել է Մոուրինյոն:

Անգլիայի ֆուտբոլի առաջնության 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը արտագնա խաղում 0:3 հաշվով հաղթեց «Լեսթեր Սիթի»-ին: Հանդիպման հաշիվը բացվեց առաջին կեսի 42-րդ րոպեին: Հրաշալի անցումից հետո «ԼեսթերՍիթի»-ի դարպասը գրավեց Հենրիխ Մխիթարյանը: Երկրորդ կեսի 49-րդ րոպեին նրա փոխանցումից հետո Խուան Մատանխփեց «կարմիրների» 3-րդ գոլը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-իկիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Լեսթեր Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղի լավագույնֆուտբոլիստ: