Ամուսինս շատ նորմալ է ընդունում իմ մասնագիտությունը. Ջուս. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Ամուսինս շատ նորմալ է ընդունում իմ մասնագիտությունը. Ջուս. life.panorama.am

Երգչուհի Ջուսը դեռ տարիներ առաջ հայկական շոու բիզնեսում իսկական բում առաջացրեց, երբ ներկայացավ բավականին համարձակ ու անկեղծ հագուստներով: Նա այն  երգչուհիներից է, ով կոտրեց կարծարտիպերն ու ներկայացավ մինչ այդ չտեսնված ոճով: Մինչ այսօր էլ երգչուհին շարունկաում է զարմացնել իր անսպասելի սանրվածքներով ու անկեղծ հագուստներով, որոնք կրկին ու կրկին հայտնվում են ուշադրության կենտրոնում: Վերջին օրերին համացանցում է հայտնվել Ջուսի՝ տարբեր տարիների համարձակ լուսանկարները, որոնք վերնագրվել են այսպես՝ «Ջուսի սկեսուրի աչքից հեռու. երգչուհու խայտառակ, անհեթեթ ու գռեհիկ լուսանկարները»:

Թե երգչուհին ի՞նչ կարծիք ունի այս տեսակետների մասին ու իրականում երգչուհու նորակազմ ընտանիքը ի՞նչ վերբերմունք ունի իր` նման լուսանկարների վերաբերյալ, Life.panorama.am-ը պարզել է Ջուսից.

«Նախ պետք է նկատեմ, որ ես երբեք չափը չեմ անցել: Ի տարբերություն մեր երկրի շատ հանրային մարդկանց՝ երբեք մերկ, կամ կիսամերկ չեմ նկարահանվել: Իսկ ընդհանուր առմամբ՝ համարձակ ոճերում ներկայանալն իմ մասնագիտության մի մասն է կազմում, դա իմ իրական կյանքի ոճի հետ կապ չունի: Ես իրականում բեմական տեսքս չեմ խառնում առօրյայի հետ: Ու շատ ամոթ է, որ մարդիկ դեռ շարունակում են խոսել նման անմիտ թեմաների մասին»,-  նշեց երգչուհին:

Մեր նկատառմանը, թե իր բեմական ոճի նկատմամբ ի՞նչ վերաբերմունք ունեն ամուսինն ու սկեսուրը, պատասխանեց.

«Սկսեսուրիս մասին առհասարակ չեմ խոսի, քանի որ ամուսնուս հետ այդպես ենք որոշել: Իսկ ամուսինս շատ նորմալ է ընդունում իմ մասնագիտությունը, անգամ իմ ոճի հետ կապված որոշումները երկուսով ենք կայացնում, ընտրում հետաքրքիր զգեստներ ու մտածում ֆոտոշարքեր: Իհարկե, երկուսս էլ ունենք կարեւոր սկզբունք՝ չանցնել չափը, չլինել գռեհիկ, բայց լինել հետաքրքիր ու սեքսուալ: Կարծում եմ՝ մեզ մոտ դա ստացվում է»:



Նման նյութեր