Սուրճս նրա պատրաստած թխվածքաբլիթով վայելեցի. Իրինա Թովմասյանը 35 տարեկան է. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Սուրճս նրա պատրաստած թխվածքաբլիթով վայելեցի. Իրինա Թովմասյանը 35 տարեկան է. life.panorama.am

Իրինա Թովմասյանը նշում է ծննդյան 35-ամյակը: Գեղեցկուհին Life.panorama.am-ին պատմել է, թե ի՞նչ անակնկալներ են մատուցել ամուսինն ու երեխաները, և թե ինչպե՞ս է պատրաստվում տոնական օրն անցկացնել:

«Նախ պետք է ասեմ, որ ես սովորություն ունեմ ժամը 21:00-ին երեխաներին քնեցնելիս՝ ինքս էլ քնել, քանի որ արթնանում  եմ լուսադեմին: Ու երեկ էլ բացառություն չէր, արդյունքում կեսգիշերին ստացած շնորհավորանքները ես կարդացի միայն առավոտյան: Շատ եմ սիրում ծննդյանս օրը, լիաթոք ուրախանում եմ ու ոչ մի կերպ չեմ ֆիքսվում տարեթվերի վրա: Ինձ համար տարիքը անցողիկ բան է, ես երբեք այդ մասին չեմ մտածում: Ամեն տարի ծննդյանս օրը նշում եմ մեծ ուրախությամբ ու ոգևորությամբ»,- ժպիտով պատմեց օրվա հերոսուհին:

Խոսելով անակնկալներից՝ Իրինա Թովմասյանը նշեց, որ ամուսինը ջանք չի խնայել իրեն ուրախացնելու համար.

«Ամուսինս գրեթե իմ հասակի չափով շատ գեղեցիկ վարդեր է նվիրել, բայց ամենահետաքրքիր անակնկալն այն էր, որ մեկ շաբաթ առաջ մեր մանկությունը հիշեցնող գունավոր վաֆլիներ էր գնել, որպեսզի թխվածքաբլիթ պատրաստեի, սակայն այսօր գիշեր նա հատուկ ինձ համար խտացրած կաթով պատրաստել էր այդ վաֆլիները. Չեք պատկերացնի, թե այսօր ինչ հաճելի առավոտ էր, երբ սուրճս նրա պատրաստած թխվածքաբլիթով վայելեցի: Ի դեպ՝ ամուսինս շատ-շատ հեռու է խոհանոցից, երբեք ոչինչ չի պատրաստի, բայց ինձ համար նա արել էր դա,- պատմեց Իրինան ու շարունակեց.

«Վերջին տարիներին, ինչ մեր կյանքում կան փոքրիկ աղջիկներս, ծննդյանս օրերը Նոր տարվա հրաշքն է հիշեցնում: Աղջիկներս ամեն տարի ծննդյանս օրը անուշ քնով են քնում, ողջ գիշեր գոնե մեկ անգամ չեն արթնանում. Դա թերևս նրանց ամենամեծ նվերն էր ինձ: Մեգգին էլ արդեն նվիրել է իր ավանդական բացիկը, իսկ բուն նվերը երեկոյան կլինի»:

Ամբողջությամբ՝ life.panorama.am



Նման նյութեր