«Ֆորշի ինքնազգացողությունը վատացել է, բայց հիվանդանոց չեն տեղափոխել». ակումբի աշխատակից. life.tert.am
Advertisement 1000 x 90

«Ֆորշի ինքնազգացողությունը վատացել է, բայց հիվանդանոց չեն տեղափոխել». ակումբի աշխատակից. life.tert.am

Տեղեկություն է տարածվել, որ Ֆորշին երեկ տեղափոխել են հիվանդանոց, քանի որ իրեն պատկանող «Ֆորշ» ակումբում ելույթի ժամանակ երգչի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։

Tert.am Life-ը զանգահարեց ակումբ՝ պարզելու, թե ինչ է պատահել և ինչպես է երգչի ինքնազգացողությունը հիմա։

Ակումբի աշխատակից Աննան մասամբ հերքեց տարածված տեղեկությունները՝ նշելով, որ Ֆորշն իրեն վատ է զգացել, սակայն իրեն բեմից իջեցնելու կարիք չի եղել։

«Այն, որ գրված է, թե իրեն բեմից իջեցրել են, սուտ է։ Ինքն իրեն մի քիչ վատ է զգացել, դուրս է եկել երաժիշտների սենյակից, գնացել է ուրիշ տեղ, որտեղ կարող է մենակ լինել։ Շտապ օգնություն եկավ, աշխատակիցները զննեցին նրան, հետո Ֆորշը գնաց տուն։ Նա ընդամենը փոքր-ինչ վատ է զգացել իրեն, սակայն հիվանդանոց չեն տեղափոխել»,- նշեց Աննան ու հավելեց, որ համերգը չի ընդհատվել, տղաները շարունակել են նվագել։

Աշխատակցի խոսքով՝ այսօր չեն խոսել երգչի հետ. «Դեռ շուտ է, բայց գիտեմ, որ լավ է։ Երեկ էլ էր արդեն լավ։ Հնարավոր է նույնիսկ այսօր գա ակումբ»:

Լուսանկարը՝ erit.am