Արտակ Սարգսյանը հերքում է խոսակցությունները, թե ստիպում է «Սաս»-ի աշխատակիցներին գրանցվել իր ընտրատարածքում
Advertisement 1000 x 90

Արտակ Սարգսյանը հերքում է խոսակցությունները, թե ստիպում է «Սաս»-ի աշխատակիցներին գրանցվել իր ընտրատարածքում

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանը հերքում է խոսակցություններն այն մասին, թե ստիպում է «Սաս» սուպերմարկետների ցանցի աշխատակիցներին դուրս գալ իրենց հաշվառման վայրերից և գրանցվել այն տարածքում, որտեղ ինքն առաջադրելու է իր թեկնածությունը: Ազգային ժողովի մեկնարկած նիստի ընթացքում խնդրի մասին բարձրաձայնեց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով Ազգային ժողովի ամբիոնից կոչ արեց Արտակ Սարգսյանին պարզաբանում ներկայացնել:

«Պարոն Արտակ Սարգսյան, մենք բազմաթիվ նամակներ ենք ստանում, որ դուք ստիպում եք «Սաս»-ի աշխատակիցներին դուրս գալ իրենց հաշվառման վայրերից և գրանցվել այն տարածքում, որտեղ առաջադրվելու եք առաջիկա ընտրություններին մասնակցելու համար: Ես ձեր անունը հնչեցնում եմ, որպեսզի դուք պարզաբանում ներկայացնեք այս խնդրի հետ կապված»,- ասաց Փաշինյանը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանը օգտվեց արձագանքելու իր իրավունքից և հայտարարեց, որ իր մասին տարածվող խոսակցությունները և մամուլում տեղ գտնող հրապարակումները իրականությանը չեն համապատասխանում:



Նման նյութեր