Այսօր մեծ հայի՝ Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանցի տարեդարձն է։
Դպրոցում խորհրդային ժամանակներից մինչեւ այսօր սովորեցնում են, որ Գարեգին Սրվանձտյանցն է առաջինը գրառել Սասնա ծռեր էպոսը։ Բայց երբեք չի նշվում, որ նա հոգեւորական էր, Խրիկյան Հայրիկ հայրապետի աշակերտը։
Ու հենց վերջինիս հանձնարարությամբ է , որ շրջել է ամբողջ Հայքով՝ արեւմուտքից մինչեւ արեւելք, մինչեւ Արցախ գրառել ու հավաքել մեր ազգագրությունը՝ բանահյուսությունը, կենցաղը, մշակութային քարտեզն ու ամենն, ինչը պատմում էր հայերի մասին։
Այդ տարիներին Խրիմյան Հայրիկը մտավախություն ուներ, որ հայը կարող է կորցնել իր ոչ նյութական ժառանգությունը եւս․․․ Ու եթե 19-րդ դարում այդ ամենը չգրառվեր, մենք իսկապես հսկայական ժառանգությունից զուրկ կլինեինք այսօր։
Ամեն ժամանակաշրջան իր մարտահրավերներն է դնում, բայց բոլոր ժամանակներում մշակույթն ու դրա վրա հիմնված ինքնությունը պահելը կարեւոր է ռազմի դաշտում հաղթանակ գրանցելու համար․․․
Գարեգին եպիսկոպոսն ապրել է շատ կարճ՝ ընդամենը 52 տարի, ծնվել ու մահացել է նույն օրը՝ նոյեմբերի 17-ին, բայց հսկայական ժառանգություն է թողել։
Երեւի թե հենց նա է մեր առաջին ազգագրագետը, ազգագրության հիմնադիրը։ ՈՒ գուցե է հենց այս օրը դառնա ազգագրագետների մասնագիտական տոնը։
Շնորհավորում եմ բոլորիս, որ Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանց ունենք, որ նրա շնորհիվ գրառված էպոս ու հեքիաթներ ունենք, որ կորստից փրկված ոչ նյութական արժեքներ ու դրանց վրա խարսխված ինքնություն ունենք․․․
Նոյեմի Անդրեասյանի ֆեյսբուքյան էջից
Սասունցի Դավթի արձանի լուսանկարը՝ Սամվել Սևադայի