Անցնում էի Կոնդի եկեղեցու մոտով: Պուլպուլակից ջուր խմելու համար կանգնեցրի մեքենաս ու ընկա կախարդական աշխարհ:
Աղունիկներ:
Սիրու՜ն ոսկե աշուն: Ձուղայի խաչքարերի բազում կնկնօրինակներ:
Կտավներում թաքնված հրեշտակներ:
Մթի մեջ մոմերի գլխին կայծկլտուն արևներ:
Ինչը զայրացրեց.
.Քանդել են Կոնդի ամենահին կամարը, որի վրա արձանագրություններ կային:
Այն համարակալված դրված է եկեղեցու բակում: Չգիտեմ կվերականգնեն արդյոք:
.Եկեղեցու պատերից մաքրել էին հին արձանագրությունները վերանորոգելիս:
. Բակում նոր բարերարի մասին վկայություն կար:
Դե արի ու մի ջղայնացի` բա հին տոհմի` Աղամալյանների անունը ու՞ր է:
Իրենք են սարքել էս եկեղեցին 1679 թ. մեծ երկրաշարժից հետո:
Ուրեմն վերանորգելիս պետք է ջնջվե՞ն արձանագրությունները:
Հարգանք է չէ՞ պետք ունենալ պատմության հանդեպ:
Տոհմի հանդեպ, ովքեր ոչ միայն էս եկեղեցին են կառուցել, այլև սիրված քաղաքագլուխներ ու հարգված դատավորներ եղել մեր Երևանում:
Արփի Մաղաքյանի ֆեյսբուքյան էջից