Ես՝ որպես հայ մարդ, հայ մտավորական, ինձ երբեք այսքան նվաստացած, վիրավորված չեմ զգացել՝ ինչպես այս շրջափակման ժամանակ: Մենք այժմ ունենք պետականություն, ու թեև Արցախում մեր եղբայրները, քույրերը, մեր պատմական հուշարձանները, սկսած Մեսրոպ Մաշտոցի Ամարասի 5-րդ դարի վարժարանից, պատանդ են, սակայն պետականորեն ոչինչ չի արվում»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախի շրջափակմանը՝ ցավով արձանագրեց գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը:
Հրապարակախոսը հավելեց, որ իշխանությունները նույնիսկ ունեն այնպիսի ներկայացուցիչներ, որոնք այս ծանր վիճակը հեգնում են, ծաղրում են ժողովրդի նվիրական զգացումները՝ հայտարարելով, թե «շրջափակում է, էլի, մի օր կբացվի, մի օր՝ կփակվի»:
«Ես կուզեի, որ այդպես հայտարարողների կանայք, զավակները, հարսները նման շրջափակման մեջ լինեին:
Ես հայկական բանակի սպա եմ, Արցախի ազատագրության վավերագրողն եմ եղել, բայց այժմ ամաչում եմ բարձրանալ Եռաբլուր՝ նայել Վազգեն Սարգսյանի, Մոնթե Մելքոնյանի աչքերին. նրանք ինչ բարձրության հասցրին մեր հայրենիքը, ու մենք ինչ վիճակում ենք այսօր հայտնվել: