Տեսանկարելու համար շնաձկանն ափ դուրս քաշած զբոսաշրջիկները տուգանք կվճարեն
Advertisement 1000 x 90

Տեսանկարելու համար շնաձկանն ափ դուրս քաշած զբոսաշրջիկները տուգանք կվճարեն

Բրազիլիայում զբոսաշրջիկները, որոնք ջրից դուրս էին քաշել փոքր շնաձկանը տեսագրություն անելու համար, պետք է հինգ հազար ֆունտ ստեռլինգ (ավելի քան 6,2 հազար դոլար) տուգանք վճարեն: Փետրվարի 8-ին այս մասին գրել է The Daily Mirror-ը:

Հրատարակության տեղեկատվությամբ՝ ձկանն օվկիանոսից հանել են Ֆեռնանդու դի Նորոնյա կղզեխմբի (Պեռնամբուկուի նահանգ) ափին՝ չնայած այն նշաններին, որոնք արգելում են սպանել, որսալ, անհանգստացնել կամ կերակրել կենդանիներին: Շնաձուկը ձեռքին 35-ամյա կնոջը պատկերող տեսագրությունը, որի անունը նշված չէ, Համացանցում հայտնվել է փետրվարի 7-ին:

Ինչպես գրել է The Daily Mirror-ը, Facebook սոցցանցում հրապարակված տեսահոլովակը քննադատության ալիք է  բարձրացրել: Ցանցի օգտատերերը հույս են հայտնել, որ զբոսաշրջիկներն այլևս չեն տանջի կենդանիներին:

 



Նման նյութեր