Երգիչ Արամեն վերջին շրջանում բավականին ակտիվ է: Նա կրկին նոր տեսահոլովակ է նկարահանել՝ այս անգամ համագործակցելով ռուսների հետ: Այս աշխատանքներն իրականացնելու համար Արամեն համագործակցել է Euromusic Entertainment-ի հետ՝ ի դեմս Տարոն Պողոսյանի:
Արամեն Tert.am Life-ին պատմել է նոր աշխատանքի մանրամասները: Euromusic Entertainment-ի PR տնօրեն Լուսինե Խաչատրյանն էլ տրամադրել է լուսանկարներ նկարահանման հրապարակից:
Երգը, որի հիման վրա նկարահանվել է տեսահոլովակը, կոչվում է «Я Кричу»: Երաժշտության հեղինակն Արամեն է, խոսքերը գրել է Աննա Հովները: Տեսահոլովակի ռեժիսորը Պավել Գլազկովն է: «Սա իմ երկրորդ համագործակցությունն է ռուսների հետ: Տեսահոլովակն ունի պատմություն, որում ռեժիսորը ներկայացրել է տխուր ավարտով սիրո պատմություն: Կարծում եմ՝ նա փորձել է ցույց տալ, որ ոչ բոլոր սխալներն են շտկվում»,- ասաց երգիչը:
Մարտի 10-ին Կրեմլում կկայանա Արամեի մեծ մենահամերգը, որի կազմակերպիչը ևս Euromusic Entertainment-ն է: Երգիչն իր հանդիսատեսին խոստանում է անակնկալներով լի երեկո: «Լինելու են նոր զուգերգեր, ինչպես նաև՝ հին ու սիրված երգեր: Համերգի միտքն է՝ ցույց տալ Արամեին երեկ, այսօր և վաղը: Երաժշտական նոր մոտեցում ենք ցույց տալու իմ երգերին: Նույնիսկ կլինեն երգեր, որոնք կհնչեն ռեմիքս տարբերակով: Նվագակցելու են իմ ընկերները՝ լավ երաժիշտներ «ԿարենՍևակ»-ը: Խորհուրդ եմ տալիս ներկա լինել այդ համերգին:)»,- ասաց Արամեն:
Երգչի մենահամերգի հյուրերն են լինելու Քրիստինե Պեպելյանը, Դիանա Գուրցկայան, Անժելիկա Ագուրբաշը, Մարգարիտա Պոզոյանը, Աննա Թովմասյանը, Մոենիկա Նազարյանը, Սիլվա Հակոբյանը և Սոնան: Նա խոստանում է ներկայացնել զուգերգեր, որոնք մինչև հիմա հանդիսատեսը չի լսել:
Ամբողջությամբ՝ life.tert.am