
Ամերիկյան գիտնականները փորձնական դեղամիջոցի օգնությամբ վերականգնել են ծերացող կենդանիների ոսկորները՝ լիովին կանխելով ատամների կորուստը։ Լանքենաուի բժշկական հետազոտությունների ինստիտուտի հետազոտությունը հրապարակվել է Frontiers in Dental Medicine ամսագրում։
Տարիքի ընթացքում ոսկրային զանգվածի կորուստն առաջ է բերում լնդերի եւ ծնոտի ոսկրերի դեգեներացիա, ինչը հանգեցնում է տարեց մարդկանց ատամների կորստի։
Գիտնականները 1,4-DPCA փորձնական դեղամիջոցի արդյունքը ստուգել են առնետների վրա։ Այդ դեղը «վնասազերծում» է այն մոլեկուլը, որը խանգարում է HIF-1a նյութի՝ վնասվածքների դեպքում ռեգեներացիայի կարեւոր բաղադրիչի առաջացմանը։ HIF-1a-ի մակարդակի բարձրացումը ժամանակավորապես փոխում է հյուսվածքները մինչեւ պտղի զարգացման վաղ փուլերի վիճակը, երբ հնարավոր է առանց սպիների վնասվածքների կատարյալ ապաքինում։ Դեղամիջոցն ստացած մկները կարողացել են վերականգնել լնդերի հյուսվածքը եւ ծնոտի ոսկրային հյուսվածքը, ինչը լրիվ կանխել է ատամների կորուստը։
«Կորսված ոսկրի եւ հյուսվածքի զգալի քանակության վերականգնումը լիակատար էր։ Ես լավատեսությամբ եմ նայում այն բանին, որ այս դեղամիջոցը զարգանալու է եւ ի վերջո օգտագործվելու է պարոդոնտոզով տառապող պացիենտների ատամների կորուստը կանխելու համար»,- ասել է հետազոտության առաջատար մասնագետ Էլեն Գեբեր-Կացը։