Ընկերներով գնել ենք բենզինի օկտանային թիվը որոշող սարք ու չափել այն մի քանի բենզալցակայաններում (ցանկ) (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ընկերներով գնել ենք բենզինի օկտանային թիվը որոշող սարք ու չափել այն մի քանի բենզալցակայաններում (ցանկ)

Գրիգոր Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընկերներ ջան, քանի որ դեռ չկա բենզալցակայաններում բենզինի որակի վերահսկողության կայացած/վստահելի համակարգ, մենք ընկերներով գնել ենք բենզինի օկտանային թիվը որոշող սարք ու չափել այն մի քանի բենզալցակայաններում։

Սա, իհարկե, հեռու է լաբորատոր պայմաններում կատարված փորձարկումներից, բայց մեզ օգնեց կողմնորոշվել բենզալցակայանների ընտրության հարցում։ Եթե կցանկանաք ստուգել Ձեզ հետաքրքրող լցակայանի բենզինի օկտանային թիվը, ձեռք բերեք 1 լիտր ու գրեք։ Կից կարող եք տեսնել մեր փորձարկումների արդյունքները»։

Այս առնչությամբ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է. «Մարդիկ լավ գործ են արել, ստուգել են բենզալցակայանում բենզինի որակը։ Որ ցուցակը մեծանա, թույն կլինի»:

Բենզալցակայան Հասցե ՏԵսակ(Օկտանային թիվ) Որակ(Օկտ․ թիվ) Ամսաթիվ
Flash Հրաչյա Քոչար 29 Պրեմիում (95) 98 24.01.2017
Flash Հրաչյա Քոչար 29 Պրեմիում (95) 97 01.02.2017
CPS Սարալանջ Պրեմիում (95) 96 25.01.2017
Max Group Բաբաջանյան Պրեմիում (95) 96 24.01.2017
Max Oil Գյուլբենկյան 41 Պրեմիում (95) 96 31.01.2017
Flash Աճառյան -> Մյասնիկյան Պրեմիում (95) 95 26.01.2017
Flash Սեբաստիա 8/4 Պրեմիում (95) 95 06.02.2017
CPS Աճառյան Պրեմիում (95) 95 07.02.2017
555 Արշակունյաց 2 Պրեմիում (95) 94 24.01.2017
CPS Թբիլիսյան Պրեմիում (95) 94 25.01.2017
Flash Մարգարյան 29/4 Պրեմիում (95) 94 27.01.2017
CPS Արմենակյան 149 Պրեմիում (95) 94 30.01.2017
Flash Տիգրան Պետրոսյան 1 Ռեգուլյար (91/92) 90 25.01.2017
Max Group Բաբաջանյան Ռեգուլյար (91/92) 90 26.01.2017
Titan Մյասնիկյան Պրեմիում (95) 89 24.01.2017
Flash Հրաչյա Քոչար 29 Ռեգուլյար (91/92) 88 26.01.2017
CPS Ռոստովյան 23 Պրեմիում (95) 88 30.01.2017
Ran Oil Ծիծեռնակաբերդի 2 Պրեմիում (95) 86 24.01.2017
CPS Արշակունյաց 5 Պրեմիում (95) 85 24.01.2017
Max Oil Իսակով x Վերֆել Ռեգուլյար (91/92) 85 24.01.2017


Նման նյութեր