Սերգեյ Նագորնին իր էջում գրել է.
Այս ամենը անհեթեթություն է…
Լապշինը Հայաստանի բարեկամը չէ, առավել ևս՝ Ղարաբաղի… Գալով այստեղ, նա խախտեց Ղարաբաղում գտնվելու բոլոր կանոնները: Փորձեց հայտնվել պաշտպանության առաջնագծում: Թաքնվելով, կատարել է օտարերկրացիների համար արգելված տարածքների նկարահանումներ, որի մասին մեծ հաճույքով գրել է իր բլոգում: Նկարահանել է քանդված ադրբեջանական բնակավայրերը, իբր Ադրբեջանում բնակվող բարեկամների համար, որոնց հարազատները այնտեղ են թաղված:
Հարց՝ էլ ի՞նչ է նկարել, որ բլոգում դեռ չի հայտնվել… Գտնվելով Բաքվում, ուղիղ եթեր է դուրս եկել: Հաշվի առնելով, որ ընդգրկվել է սև ցուցակում, տարօրինակ է, որ մեկնելիս չեն ձերբակալել: Չհարգելով ազերբարաններին, չեմ կարծում, որ նրանց հատուկ ծառայություններն այնքան բութ են (որոնց հաստատ որակավորում են թուրքերը և հենց նույն իսրայելացիները ), և բլոգին էլ հաստատ հետևել են: Մեկ էլ՝ հոպ… Բաքվից է եթեր դուրս գալիս, գրում… ինչ է, իրենց սահմանապահներին գոնե լուսանկարները չէին կարող բաժանե՞լ: Գրողի ծոցը անունը… չնայած ծայրահեղ հիմարություն է ասել, թե Ալեքսանդրը և Օլեքսանդրը տարբեր անուններ են: Գոնե մեկում գրած լիներ Ալեքսանդր, իսկ մյուսում՝ Աբրահամ (անկեղծ՝ տարբեր անուններ են), կասեի վրիպել են…
Սա խաղի մասնակից է, և ոչ ծածուկ… նա խաղի ակտիվ մասնակից է:
Ռուսաստանի և Բելառուսի միացյալ պետությունը ստեղծվել է 1997-ին և դեռ այդ ժամանակներից Բատկան ամեն բան արել է, որ սեպ խրի այդ հարաբերություններում: Այնպես որ, այստեղ Լապշինը կապ չունի: Լուկաշենկոն փող է ուզում ուտել, այսքան բան… Բելառուսն ու բելառուսցիներն էլ ոչ մի կապ չունեն…
Արցախի տուրիզմի հետ էլ ոչ մի ազդեցություն ու կապ գոյություն չունի, անհեթեթություն է: Ճիշտ է հակառակը, տուրիզմի խթան է, փաստեր կան:
Եթե անգամ Ռուսաստանը մի կողմ մղեն, մեկ է, Իսրայելն իր գործը կանի և, մի քիչ խավիար ուտելով, Լապշինը կշարունակի իր աշխատանքը Իսրայելի հատուկ ծառայությունների համար, քանի որ Իսրայելի ցանկացած քաղաքացի, գտնվելով արտերկրում, ՊԱՐՏԱՎՈՐ Է հաշվետու լինել, ելնելով իր երկրի շահերից:
Հաշվի առնելով վերը նշվածը, բլոգի անվան տակ, Լապշինը հավանաբար սերտ համագործակցել է այդ հատուկ ծառայությունների հետ: Դա է հավանաբար այն պատճառը, որ Ռուսաստանը չէր շտապում նրան դուրս բերել, իմանալով հարցի էությունը:
Լապշինին ազատ կարձակեն, համոզված եմ, նորից կգա Ղարաբաղ, կամ էլ կասի՝ թքած ունեմ Ադրբեջանի կարծիքի վրա, մեկ է, էլի եմ գնալու Արցախ… որից հետո շատ հայեր օրգազմի կհասնեն, գովաբանելով վերջինիս խիզախությունը, կպահանջեն, որ նրան հայաստանյան քաղաքացիություն շնորհվի:
Իսկ ամենաճիշտը կլիներ, որ հայտնվելու դեպքում նրան վտարեին Արցախից, և թող փրփրի, որքան ուզում է թող բողոքի իր տերերին…
Նա խաղի մասնակից է, որը վարում են Իսրայելի, հավանաբար նաև Ազերբարանի հատուկ ծառայությունները: Հնարավոր է, որ սխալվում եմ… բայց ջանս քոր է գալիս և չի հանգստանում…