Խոյ. Այսօր դուք չափից ավելի պատվախնդիր եք, շրջապատի մարդկանց շատ եք ծանրաբեռնում ձեր պահանջներով ու դիտողություններով, և այս ամենը չի կարող իր հետքը չթողել նրանց հետ ձեր փոխհարաբերությունների վրա: Բարեբախտաբար, ամենահամապատասխան պահին դուք նրբանկատություն եք ցուցաբերում, ինչը հարթում է իրավիճակը:
Ցուլ. Օրը կարելի է բավական հաճելի անցկացնել` առանց ձեր առջև բարդ հաղթահարելի խնդրներ դնելու: Բավարարվեք քչով, աստիճանաբար շարժվելով ճիշտ ուղղությամբ: Մարդիկ, ովքեր կսկսեն այսօր ձեզ օգնել, դեռ երկար ժամնակ կմնան ձեր դաշնակիցը:
Երկվորյակներ. Այսօր պետք է վանեք ձեզանից կասկածները և վստահեք նախազգացողությանը, ինչը ձեզ հուսախաբ չի անի: Շեշտը դրեք իմպրովիզներով առաջնորդվելու, իրավիճակներից դուրս գալու համար ոչ ստանդարտ լուծումներ գտնելու վրա: Պետք չէ հենվել նախապես մշակված պլանների վրա, կամ էլ հետևել եղած ավանդույթներին:
Խեցգետին. Այսօր ձեզ առաջին հերթին համբերություն է պետք, քանի որ օրը լի է հույսերով ու պլաններով, սակայն մինչև դրանց իրականացումը դուք ստիպված կլինեք որոշ դժվարություններ հաղթահարել: Դուք հատկապես զլանում եք ձեռնամուխ լինել այնպիսի պրոֆեսինալ գործերի, որոնք արագ վճիռներ են ենթադրում:
Առյուծ. Օրն անցնում է հաճելի, անշտապ և լիցքաթափման ռեժիմով, դուք գտնվում եք մի հոգեվիճակում, երբ ամենևին չեք անհանգստանում, թե կարող եք ինչ-որ բան չհասցնել, որևէ տեղ ուշանալ: Որոշ դրական բաներ տեղի են ունենում միանգամայն պատահական, ձեր իսկ արժանիքն այն բանում կլինի, որ կարողանաք ժամանակին դա նկատել ու առավելագույնս դրանից օգտվել:
Կույս. Հարմար օր է նախկինում ձեռնարկած գործերն ավարտին հասցնելու համար: Արդյունքի հասնելու համար սովորականից ավելի շատ ջանք ու հետևողականություն պետք է գործադրեք, սակայն զղջալու առիթ չեք ունենա, քանի որ ձեռք կբերեք այն, ինչին վաղուց ձգտում էիք: Ձեր ինքնավստահությունը ձեզ մեծապես կօգնի գտնել ազդեցիկ հովանավորներ:
Կշեռք. Հանգիստ և բեղմնավոր օրերից է: Ձեզ մոտ շատ լավ է ստացվում պրոֆեսիոնալ խնդիրների լուծումը, և ոչ մեկի մտքով չի անցնում հարցականի տակ դնել ձեր գործարար որակները: Հնարավոր է բանակցությունների սկիզբ, որի արդյունքը կդառնա հեռանկարային նախագծի շուրջ համատեղ աշխատանքը: Դուք հպարտանում եք ձեր ձեռքբերումներով:
Կարիճ. Օրը բարենպաստ է ցանկացած ստեղծագործ աշխատանքի, սպորտով զբաղվելու, բնության գրկում հանգիստն անցկացնելու համար: Դուք առույգ և ուրախ եք, և ձեր կողքին գտնվողները ձանձրանալու առիթ չեն ունենա: Անգամ եթե որևէ էական առիթ չկա էլ, դուք կարողանում եք իսկական տոն ստեղծել մտերիմների համար, բարձրացնել բոլոր նրանց տրամադրությունը, ով տրտմության մեջ է, վերադարձնել հավատը դեպի սերը նրանց, ով արդեն կորցրել է իր «կեսին» գտնելու հույսը:
Աղեղնավոր. Բացառիկ թեթև և հետաքրքիր օրերից է. վստահեք ձեր նախազգացողությանը և այն ձեզ կուղեկցի այնտեղ, որտեղ դուք ձգտում էիք հայտնվել: Անսպասելի հանդիպումը կարող է բախտորոշ դառնալ ձեզ համար: Հնարավոր է ձեռնտու գործարքի կնքում, սակայն ստիպված պիտի լինեք համառություն և անգամ կոշտ կեցվածք դրսևորելու:
Այծեղջյուր. Այսօր ձեր բազմաթիվ գործողություններ և որոշումներ ոչ միայն կզարմացնեն, այլև` շոկի մեջ կգցեն շրջապատի մարդկանց: Սակայն նրանք ձեզ հասկանում են և կներեն ձեր արտառոց պահվածքը: Կարող եք խոշոր գնումներ անել կամ լուրջ գործարքներ կնքել` այսօր ձեր նախազգացողությունը միանգամայն անսխալ է գործում:
Ջրհոս. Այսօր առանձնահատուկ ոչինչ տեղի չի ունենում, սակայն իրադարձությունները զարգանում են ձեզ համար բավական հաճելի հունով: Միանգամայն ակնհայտ է, որ մինչև ձեր ցանկությունների իրականացումը շատ քիչ ժամանակ է մնացել, կարելի է և համբերել: Հնարավոր են հետաքրքիր բացահայտումներ, բազմախոստում հանդիպումներ: Ձեր անձնական հմայքը մեծապես օգնում է նոր ընկերներ գտնելուն:
Ձկներ. Հանդարտ ու խաղաղ օր է, երբ կարելի է ավարտել վաղուց սկսած գործերը և ամփոփել արդյունքները: Պետք չէ ոչ մի տեղ շտապել, կա բավարար ժամանակ` իրավիճակը գնահատելու և պլաններն իրար բերելու համար: Դուք հիանալի խորհուրդներ եք տալիս, իսկ շրջապատի մարդիկ էլ դա միանգամից նկատում են և ձեզ են դիմում ոչ թե մանր հարցերով, այլ` լուրջ առիթներով: