«Ծնոտները» նախագծի նման սարսափ ֆիլմերի եւ կենդանիների հետ մահացու հանդիպումների մասին պատմությունների միջեւ ոմանք վախենում են վայրի կենդանիների թագավորությունից՝ հնարավոր վտանգի պատճառով: Այսպիսով, ամերիկացիների մոտ կեսն ասել է, որ «լիովին վախենում» է շնաձկներից, իսկ գրեթե 40%-ն ասել է, որ դրանց պատճառով վախենում է օվկիանոսում լողալուց: Սակայն Ֆլորիդայի Բնական պատմության թանգարանի տվյալներով՝ 2021 թվականին աշխարհում գրանցվել է շնաձկան հարձակումից մահվան ընդամենը 11 դեպք: Ավելի հավանական է, որ դուք մահանաք ընկնող կոկոսի պատճառով, գրե է Ավստրալիայի ծովային գիտությունների ինստիտուտը։
Թեեւ ավելի մեծ կենդանիները, ինչպիսիք են շնաձկները կամ գետաձիերը, կարող են ավելի հավանական մահացու կենդանիներ թվալ, սակայն մեկ տարվա ընթացքում մարդկանց շրջանում ամենաշատ մահերը գրանցվել են մոծակից:
Մոծակները կարող են փոխանցել կյանքի համար վտանգ հանդիսացող հիվանդություններ, ինչպիսիք են մալարիան եւ դենգե տենդը։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գնահատականի՝ այդ հիվանդությունները կրող մոծակները տարեկան սպանում են 725 հազար մարդու:
ԱՀԿ-ի տվյալներով՝ մոծակները կրում են բազմաթիվ վտանգավոր հիվանդություններ, ինչպիսիք են՝ չիկունգունիան, դենգե տենդը, լիմֆատիկ ֆիլարիազը, Ռիֆթ հովտի տենդը, դեղին տենդը, զիկան, մալարիան, ճապոնական էնցեֆալիտը եւ Արեւմտյան Նեղոսի տենդը: Նմանատիպ հիվանդություններ կրում են նաեւ այլ միջատներ, ինչպիսիք են լուերը, ոջիլները եւ տզերը:
Հարկ է նշել, որ մոծակների խայթոցից մահացության դեպքերը որոշ շրջաններում ավելի հաճախ են լինում, քան մյուսներում։ Օրինակ, ԱՀԿ-ի տվյալներով՝ աֆրիկյան երկրներին բաժին է ընկնում մալարիայից մահացության մոտ 96%-ը։ Հարավարեւելյան Ասիայում տարածված են նաեւ դենգեն, չիկունգունիան եւ մալարիան:
Ամենամահաբեր կենդանիների ցանկում (ըստ Discover Wildlife-ի) ներառված են նաեւ.
Քաղցրահամ ջրի խխունջներ՝ տարեկան 200 հազար մահ
Իժ՝ տարեկան 138 հազար մահ:
Մարդասպան ժուկ՝ տարեկան 10 հազար մահ
Կարիճներ՝ տարեկան 2600 մահ
Ասկարիդներ՝ տարեկան 2500 մահ
Կատարավոր կոկորդիլոսներ՝ տարեկան 1000 մահ
Փղեր՝ տարեկան 500 մահ
Գետաձիեր` տարեկան 500 մահ: