Դերասանը շատ է շոյվում, երբ ներկայացման վերջում հանդիսատեսը ծափահարում է. Նարեկ Հայկազյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Դերասանը շատ է շոյվում, երբ ներկայացման վերջում հանդիսատեսը ծափահարում է. Նարեկ Հայկազյան. life.panorama.am

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Նարեկ Հայկազյանը Life.panorama.am-ի զրուցակիցն է: Դերասանը պատմել է էկրանային լռության պատճառների ու այժմյան գործունեության մասին:

– Նարեկ, ի՞նչն է պատճառը, որ հեռուստանախագծերից և ոչ մեկում Ձեզ այժմ չենք տեսնում, այն դեպքում, երբ նախկինում այդ առումով ամենաակտիվների շարքում էիք:

– Այս շրջանում միայն թատրոնով ու իմ դասախոսական աշխատանքով եմ զբաղված: Ինչ վերաբերվում է հեռուստանախագծերին, անկեղծ լինեմ՝ առաջվա նման առաջարկները շատ չեն, ինչ էլ կան, պայմանները չեն գոհացնում:

– Առաջարկ ստանալիս ինչի՞ն եք ավելի շատ ուշադրություն դարձնում:

– Որևէ նախագծում մասնակցություն ունենալիս, շատ եմ կարևորում, որ դերասանական կազմում ընդգրկված լինեն միայն դերասաններ, կամ գոնե գերիշխող մասը լինեն դերասաններ: Ոչ պակաս հետաքրքիր է նաև ռեժիսորը, ստեղծագործական ընդհանուր թիմը ու ինչ ոչ՝ ֆինանսական կողմը:

– Նարեկ,  2015թ-ին արժանացաք ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես «Լավագույներիտասարդ դերասան»: Հետաքրքիր է՝ կոչումը դերասաին ի՞նչ է տալիս:

– Հավատացեք, որպես դերասան իմ պարտավորվածությունները միշտ նույն՝ բարձր սանդղակի վրա են մնացել: Այնպես չէ, որ կոչում եմ ստացել պիտի շատ աշխատեմ, եթե չստանայի, քիչ կաշխատեի: Ես միշտ մտածել եմ, որ պետք է աշխատեմ պրոֆեսիոնալ, բարեխիղճ ու ճիշտ: Մրցանկաները, կոչումները դերասանին շոյում են, գնահատված լինելու զգացում են տալիս, բայց դրանք պրոֆեսիոնալ դերասանի գործունեության մեջ ոչինչ չեն փոխում: Եթե թերի աշխատեմ, ինքս ինձ կվնասեմ: Նաև կարծում եմ, որ մրցանակներ, կոչումներ չունեցող դերասանը չի նշանակում, որ վատ է աշխատել, իսկ ընդհանուր առմամբ կցանկանամ բոլոր դերասաններն էլ արժանանան մրցանակների ու կոչումների, դրանք ասես ծափերի նման լինեն, իսկ դերասանը շատ է շոյվում, երբ ներկայացման վերջում հանդիսատեսը ծափահարում է:

Ամբողջությամբ՝ life.panorama.am



Նման նյութեր