Նոր Զելանդիայում ավելի քան 400 գրինդա-(գնդագլուխ) դելֆին է նետվել Նոր Զելանդիայի Հարավային կղզու ափ, տեղեկացնում է Radio New Zealand-ը:
Կենդանիների մեծ մասը սատկել է, սակայն ընդգրկուն փրկարարական գործողությանը մասնակցող կամավորներին հաջողվել է ծանծաղուտից հանել շուրջ 100 դելֆինների: Փրկված կետաձև դելֆինները շարունակում են մնալ ծովախորշում, իսկ փրկարարները նավակներով փորձում են դրանց ցույց տալ ճիշտ ուղղությունը, որպեսզի լողան դեպի բաց ծով:
Նշվում է, որ խոսքը վերաբերում է Նոր Զելանդիայում կետերի կամ դելֆինների զոհվելու հետ կապված ամենազանգվածային միջադեպերից մեկին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: