Պետությունը սեփական փողը չունի. գոյություն ունի միայն հարկատուի փողը
Advertisement 1000 x 90

Պետությունը սեփական փողը չունի. գոյություն ունի միայն հարկատուի փողը

Վերլուծաբան Կարեն Քոչարյանը Facebook-յան իր էջում հետաքրքիր գրառում է հիշել.

Երբ ձեր երեխան իր առաջին գումարն աշխատի, որ գնի սիրելի պաղպաղակը, ապա արեք հետևյալը:

Մինչև նա սկսի ուտել, խլեք ձեռքից և կծեք 20 տոկոսը: Մինչ երեխան աչքերը չռած ձեզ կնայի, կծեք ևս 30 տոկոսը:

Հետո տվեք մնացածը, բացատրելով, որ պետությունը աշխատող մարդու գումարների հետ այդպես է վարվում: Եվ այդպես է լինելու նրա բոլոր գնած պաղպաղակների հետ: Ելքը մեկն է, պետք է բռնել խլող ձեռքը և հաշվետվություն պահանջել, թե ինչու է նա հենց այդքան վերցնում պաղպաղակից:

Եթե այդպես վարվի յուրաքանչյուր ծնող, ապա կարելի է հուսալ, որ երկիրը կունենա մի սերունդ, որը հասկանում է, որ պետությունը սեփական փողը չունի: Գոյություն ունի միայն հարկատուի փողը: Եվ հարկատուն պարտավոր է հետևել, թե ինչպես է պետությունը ծախսում իր փողերը:

Մարգարեթ Թեթչեր