
Արգենտինական ֆուտբոլի լեգենդը, ֆուտբոլի պատմության մեջ լավագույններից մեկը` Դիեգո Մարադոնան կաշխատի ՖԻՖԱ-ում:
«Վերջապես կկատարվի իմ երազանքը, և ես կաշխատեմ մաքուր և թափանցիկ ՖԻՖԱ-ում: Շնորհակալ եմ բոլորից, ով ոգեշնչեց ինձ այս նոր մարտահրավերի համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարադոնան:
Մարադոնան 1986 թվականի աշխարհի չեմպիոն է, հանդես է եկել արգենտինական մի շարք ակումբներում, իսպանական «Բարսելոնա»-ում, ինչպես նաև իտալական «Նապոլի»-ում: