«Մեկ–մեկ հավատս չի գալիս, որ Տաթևն իմ երեխան է». Հասմիկ Կարապետյանն իր դստեր մասին և ոչ միայն. life.tert.am
Advertisement 1000 x 90

«Մեկ–մեկ հավատս չի գալիս, որ Տաթևն իմ երեխան է». Հասմիկ Կարապետյանն իր դստեր մասին և ոչ միայն. life.tert.am

Երգչուհի Հասմիկ Կարապետյանի երկար սպասված բալիկը ծնվել է անցած տարի։ Երգչուհին իր ամուսնուն դուստր է պարգևել։ Ծնողները նրան անվանել են Տաթև։ Tert.am Life–ը երգչուհու հետ զրուցել է իր զգացողությունների, երեխայի և առաջիկա ծրագրերի մասին։

Ինչպե՞ս է սկսվում Ձեր օրը…

Պատասխանատվությամբ, հուզմունքով, ուշադրությամբ. այն կանայք, որոնք մայր են դարձել, կհասկանան` ինչպես է փոքրիկի հետ օրը սկսվում։ Առավոտյան գրեթե ժամանակ չեմ ունենում ինձնով զբաղվել։ Երբ արթնանում է փոքրիկս, կերակրում եմ ու լողացնում։

Այդ հարցերում Շանթն օգնո՞ւմ է Ձեզ։

Ամուսինս միշտ կողքիս է ու ամեն հարցում օգնում է ինձ։ Նա շատ ավելին կարող է անել, եթե ես թույլ տամ։ Մեզ մոտ` կանանց, ընդունված է նման աշխատանքները վստահել կանանց, քան տղամարդկանց։ Սակայն զգում եմ, որ պետք չի այդպես անել։

Երբ ոչինչ չէր ստացվում Ձեր անձնականում, հիասթափություններ ապրե՞լ եք։

Իհարկե, ժամանակ է եղել, որ մտածել եմ երբևէ մայր չեմ լինի, միգուցե ինձ տրված չէ այդ զգացողությունը։ Նմանատիպ բացասական մտքեր ունեցել եմ։ Այդ հուսահատությունները մինչև Շանթին հանդիպելն է եղել։ Երբ կյանքդ կապում ես լավ մարդու հետ, ամեն ինչ լավ է դասավորվում։ Շանթն ավելի լավատես է և իր լավատեսությամբ օգնում ինձ։ Մեր համատեղ կյանքից 3 տարի անց ծնվեց Տաթևը։  Բայց ինչ ուզում ես արա, եթե ժամանակը հասունանում է արդեն ինքնըստինքյան է դա կատարվում, որ դու չես էլ հասկանում` ինչպես եղավ։ Մեկ–մեկ  հավատս չի գալիս, որ  Տաթևն իմ երեխան է, որ ես այդ երեխայի մայրն եմ։

Ինչո՞ւ Տաթև անունը ընտրեցիք։

Մենք որոշեցինք, որ մեր դստեր անունը լինի հայկական անուն։ Եթե ես որոշեի, ապա կընտրեի հետաքրքիր միջազգային անուն, բայց այդ առումով զիջեցի ամուսնուս։ Շատ անուններ ենք քննարկել և վերջում կանգ առել Անի, Տաթև անուններին։ Որոշեցինք, երբ երեխան ծնվի, այդ ժամանակ էլ կհասկանանք Անին է ծնվել, թե Տաթևը։ Առաջին իսկ պահից միանգամից Տաթև անունը միտքս եկավ։ Ի դեպ, ես շատ եմ սիրում Տաթև անվան խորհուրդը` Տերը տա թև։ Հետաքրքիր մի նկատառում անեմ, Տաթևի թևերը իսկապես շատ ուժեղ են։ Շատ ուժեղ աղջիկ է, մկանային համակարգը շատ զարգացած է։ Արդեն իսկ երևում է, թե ինչ գեղեցիկ կառուցվածք ու դիմագծեր ունի։

Գիտեմ, որ հիմա զբաղված եք Ձեր դստեր խնամքով։ Հետագայում կշարունակե՞ք ստեղծագործել։

Իմ ցավոտ տեղն է։ Շատ եմ ցանկանում աշխատել, նոր տեսահոլովակ ներկայացել։ Բայց փոքրիկիս հետ համատեղ չեմ կարողանա։ Երբ մի փոքր մեծանա, անպայման նոր աշխատանքներ ներկայացնելու եմ։ Այս ընթացքում էլ ես աշխատում եմ, ստեղծագործում,  նոր երգեր սևագրում։

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր