Բացվել է Բերդ–Ճամբարակ ճանապարհը
Advertisement 1000 x 90

Բացվել է Բերդ–Ճամբարակ ճանապարհը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի  10-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Աշոցքի, Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի և Տավուշի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, «Տավուշի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների կատարած մաքրման լայնածավալ աշխատանքների արդյունքում բացվել է Բերդ – Ճամբարակ ճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքում  տեղ – տեղ մերկասառույց է: Ճանապարհը մշակվում է աղ և ավազի խառնուրդով:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր  ավտոճանապարհները բաց են: