«Երկրորդ համաշխարհայինի ավարտին, Հիրոսիման և Նագասակին ավիրելուց հետո, ԱՄՆ-ը, ով դարձել էր առաջին միջուկային երկիրը, ծրագրում էր Ճապօնիային հասցնել երրորդ ատոմային հարվածը, բայց 1945-ի օգոստոս 15-ին ստորագրած կապիտուլիացիան «փրկեց» Ծագող Արևի Երկրին․․․
Ճապօնական կապիտուլիացիոն փաստաթղթից հաշված օրեր անց, ԱՄՆ -ում, հերթական միջուկային փորձարկումներից մեկի ժամանակ, հենց այս՝ երրորդ, Ճապօնիայի վրա չնետված ռումբի լիցքից, ռադիացիոն մահացու հարված ստացավ ամերիկացի երիտասարդ գիտնականը․ նա ընկավ կոմայի մեջ՝ իր ստեղծած ռումբի լիցքի ճառագայթումից, և մի քանի շաբաթ անց, գիտակցության չգալով, երիտասարդը մահացավ հիվանդանոցում։
Երիտասարդի ստեղծած այդ ռումբը, որը նախատեսվել էր տասնյակ հազարավոր կյանքեր խլելու համար, իր առաջին զոհաբերությունը պահանջեց հենց իրեն ստեղծողից՝ նրա կյանքի գինը, և այս հրեշավոր լիցքի, այս ավերիչ ռումբի էֆեկտը կօչեցին՝ Заряд-демона։
Ո՞վ էր ամերիկացի, այս երիտասարդ ատոմային ֆիզիկը՝ ամերիկյան ատոմային ռումբը ստեղծողների առաջին շարքերում, ում նախագծած և ստեղծած ռումբերը օգտագործվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմում։
1913-ին, թուրքիայում թափ առած հակահայկական ռեպրեսիաների ֆոնին, Հարություն Դաղլյան և Ռոզի Մարգարյան զույգը փախավ ԱՄՆ՝ Կոնեկտիկուտ նահանգի Ուոթերբերի քաղաք։
Այս զույգը երկու երեխա ուներ՝ Էդվարդն ու Ելենը, իսկ 1921-ի մայիս 4-ին ծնվեց նրանց երրորդ՝ «հսկա» արու զավակը, և երրորդ զավակի ծնունդից հետո, ընտանիքը տեղափոխվեց Նյու Լոնդոն ծովափնյա քաղաք։
Այս՝ բարուրից հսկա մանչուկը, ով դպրոցում ընդամենը ջութակ էր նվագում ու երաժշտություն սիրում, դեռևս 17 -ը չբոլորած, Կընդունվի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ՝ մտադրվելով ուսանել մաթեմատիկա, սակայն հետաքրքրությունը ֆիզիկայի հանդեպ կհաղթի․
Նա կտարվի մասնավորապես տարրական մասնիկների ֆիզիկայով և կտեղափոխվի Ինդիանա նահանգի Պերդյուի համալսարան (Purdue University), որն ավարտելուց հետո, 1942 ին, 21 ամյա երիտասարդին կշնորհեն բակալավրի աստիճան։
Դրանից հետո, ֆիզիկոս Մարշալ Հոլոուեյի ղեկավարությամբ, նա աշխատում էր ցիկլատրոնների վերաբերյալ դոկտորական թեզի վրա, իսկ 1944- ին արդեն, երիտասարդ ատոմային ֆիզիկը կմիանա ամերիկյան Լոս Ալամոսի Ազգային լաբորատորիայում Մանհեթենյան նախագծի վրա աշխատող Օտտո Ֆրիշի միջուկի կրիտիկական զանգվածի հետազոտությամբ զբաղվող խմբին։
Այս երիտասարդը՝ գաղթականներ Հարություն Դաղլյանի և Ռոզի Մարգարյանի որդին՝ Հարությունը՝ Հարրի Գրիգոր Դաղլյան կրտսեր անունով, կդառնա ԱՄՆ-ի ամենաերիտասարդ ատոմային ֆիզիկը՝ американский физик – ядерщик, один из создателей атомной бомбы США. участник Манхэттенского проекта Роберта Оппенгеймера!!!
Այս երիտասարդի նախագծած ու ստեղծած ռումբերով, երկրորդ աշխարհամարտին զինվում էին ԱՄՆ ռազմաօդային ու ռազմածօվային ուժերը։
1945 -ի օգոստոսի 21-ին, երբ արդեն չեղարկվել էր Ճապօնիայի վրա երրորդ ատոմայինի նետելը, Դաղլյանը պլուտոնիումի միջուկի շուրջ փորձում էր ձեռքով միջուկից ճառագայթող նեյտրոնների անդրադարձման համար նախատեսված վոլֆրամի կարբիդից պատրաստված հատուկ աղյուսներ դասավորել։ Նեյտրոնային ռեֆլեկտորի նպատակն էր պլուտոնիումի հիմքում կրիտիկականության հասնելու համար անհրաժեշտ զանգվածի նվազեցումը։
Վերջին շարքին հասնելով՝ հաշվիչն ազդանշան տվեց, որ չի կարելի նոր աղյուս ավելացնել։ Դաղլյանն իսկույն ձեռքը հետ քաշեց և, պատահաբար, աղյուսը գցեց միջուկի վրա, ինչը հանգեցնելու էր միջուկի գերկրիտիկական վիճակի։ Նա աջ ձեռքով մի կողմ հրեց աղյուսը՝ կասեցնելով վերահաս շղթայական ռեակցիան ու ռիսկը նվազեցնելու համար, մասնակիորեն քանդեց նաև միջուկը շրջապատող աղյուսների շարքը․
Նրան անմիջապես տեղափոխեցին Լոս Ալամոսի հիվանդանոց, բայց ճառագայաթահարման հետևանքներն այևս անդառնալի էին, ու 1945-ի սեպտեմբեր 15-ին, տակավին 24 տարեկան այս երիտասարդ հանճարեղ ֆիզիկոսը, գիտակցության չգալով, ձեռքերը մոր ափի մեջ, ով կողքից չգնաց 25 օր, կմահանա Լօս Ալամոսի հիվանդանոցում․․․
Ավելացնեմ, սիրելի մարդիկ, որ ԱՄՆ -ի «Մանհեթթեն»՝ միջուկային զենք ստեղծելու ծրագրում, աշխատում էին նաև ֆիզիկոս Միքայելյանը և «Ուրան 235» արտադրության ղեկավար Հենրի Կարապետյանը։
Չգիտեմ՝ ուրիշ լեզուներով կա՞ արդյոք, ու թե կա՝ ինչպե՞ս է հնչում, բայց, հայերի դեպքում, «Ծովում ծարավից խեղդվելը» լրիվ բնորոշում էր մեզ․․․
ու կրկնեմ՝ սա վերաբերում էր ոչ միայն սովետին․․․»:
Էդուարդ Մանվելյանի ֆեյսբուքյան էջից