Ճապոնացի ռեկորդակիրը մեկ րոպեում 296 մատնազարկ է արել
Advertisement 1000 x 90

Ճապոնացի ռեկորդակիրը մեկ րոպեում 296 մատնազարկ է արել

Ճապոնացի ուսանող Սատոյուկի Ֆուձիմուրան կարողացել է մեկ րոպեում 296 անգամ մատնազարկ անել և գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Այս մասին հաղորդել է UPI գործակալությունը:

Ռեկորդը սահմանվել է Tantei! Knightscoop հեռուստաշոուի ժամանակ՝ Գինեսի պաշտոնական մրցավարի ներկայությամբ: Նախկին ռեկորդակիրը մեկ րոպեում կատարել է 18 զարկով պակաս:

Ֆուձիմուրան պնդում է, որ մատնազարկել սովորել է մորից, երբ դեռահաս էր:



Նման նյութեր