Հետաքրքիր մի փաստ․
Ինչը վերաբերում է հայերի՝ սովետներին ծառայելու ու ամենատարբեր ոլորտներում որոշիչ դեր ունենալու փաստին, պարտադիր արժանանում է ատելության ու անեծքի․
Չգիտեմ դեռ ինչքան կհերիքեն ուժերս այս տարածքներում, բայց կկրկնեմ ամեն հնարավոր պատրվակով․
Խնդիրը դրսում չէր, ու հայերը միայն սովետում չէին որոշիչ ու ինքնազոհ․ խնդիրը հայու գենի մեջ է՝ մեր ժողովուրդը ուր էլ լինի, նվիրվում է դրսերին, բայց ինչու՞․․․
Ինչու՞ և ո՞ր լոգիկայով, երբ ամենաշատն էին պետք հենց մեզ՝ վերջին 35 տարում, նրանց վեց տոկոսն էլ չկար․․․
Ես չեմ ուզում միտքս տանել քաղաքականության, ու նրանք, ովքեր կփորձեն անել դա իմ էջում, կգնան ճաղերի հետև՝ սև ցուցակ։
Եւ մի բան ևս․
Եթե կա հեղինակի խօսք․ կիսելը պարտադիր է, ու, ոչ մեկը բարոյական իրավունք չունի իմ հեղինակային խօսքը քոփիներով տանել իր էջ ու ներկայացնել դա որպես հակառուսական, հակաարևմտյան, հակագրողուսևցավական քարոզ։
Մարդիկ ապրում էին սովետում, որտեղ պատերազմ էր, ու այս մարդիկ հերոսանում էին, ինչպես իրենք էին կարծում, հենց «հայրենիքի» համար․ այլ բան է, որ անտեր սովետը երբեք էլ հայրենիք չի եղել ոչ մեկին․․․
Սովետական միության հերոս Հունան Ավետիսյան, Սովետական Միության հերոս Սուրեն Առաքելյան՝ նրանք իրենց մարմնով մատռոսովություն արեցին պատերազմում։
Սովետում ապրող ազգությունների բնակչության թվով՝ հայերը առաջինն էին ու առաջինը նետվեցին անձնազոհության։
Իսկ ինչ էր կատարվում նույն 1941-1945 թթ-ին օվկիանոսից այն կողմ, իբր դաշնակից՝ ԱՄՆ ում, որտեղ հայերը, այդ թվերին, հաստատ տասնապատիկ ու հարյուրապատիկ քիչ էին, քան սովետում։
ԱՄՆ -ում նույնպես, հազարավոր հայեր մասնակցել են երկրորդ աշխարհամարտին։
Այս հազարների 90 տոկոսը, ընդամենը մի քանի տարի առաջ էին եղեռնից մազապուրծ եղել, ու նրանց երեխաները, ԱՄՆ -ում ծնված, գնացին իրենց «հայրենիքը» պաշտպանելու։
Այսպես, 1886 թ-ին հունիսի 13-ին, Իզմիթ նահանգի Ադապազար քաղաքում (այն ժամանակվա Օսմանյան կայսրության, ներկայիս Թուրքիայի տարածքում) ծնված մանչուկը, հինգ տարեկանում, իր ծնողների՝ հասարակ բանվոր Հակոբի ու տնային տնտեսուհի Եսթերի հետ, կտեղափոխվեն ԱՄՆ, Ֆրեզնո։
1907 -ին, 21-ամյա երիտասարդը ընդունվում է ԱՄՆ-ի Վեսթ-Փոյինթ ռազմական ակադեմիա, որն այսօր էլ համարվում է աշխարհի ամենահեղինակավոր ռազմական ուսումնական հաստատություններից մեկը։
Նա հայազգի առաջին ամերիկացի զինվորականն էր, ով ընդունվեց Ուեսթ Փոյինթի Ռազմական ակադեմիա՝ բացառիկ արիության համար, որը ցուցաբերել է դեռևս պատանի տարիքում՝ 16 տարեկանում նա նետվել էր կրակի ճիրաններում հայտնված շենք ու փրկել մի կնոջ և նրա երեխային։
Այս երիտասարդը, երկրորդ աշխարհամարտի տարիներին կդառնա ԱՄՆ զինվորական ամենաբարձր կօչմանն արժանացած առաջին հայը՝ Բրիգադի Գեներալ՝ մասնակցելով Առաջին և Երկրորդ Աշխարհամարտերին։
1916 -ին, Հակոբի ու Եսթերի որդին դառնում է այն գլխավոր անձանցից մեկը, ով մասնակցում է Ֆրանսիայի Զինված Ուժերի կազմում գործող Հայկական Ազգային Լեգեոնի ստեղծմանը։
1916 -ի ապրիլից մինչև 1917 -ի փետրվարը, «Շեք»-ը, ինչպես նրան կնքեցին ԱՄՆ ռազմական ուժերում, նշանավոր զորավար Ջոն Ջ. Պերշինգի հրամանատարությամբ, մասնակցեց Մեքսիկայում Պանչո Վիլյայի դեմ ամերիկյան պատժիչ ռազմարշավին։
1923 -ին Շեքը ծառայության կանցնի ԱՄՆ քիմիական զորքերում, որտեղ կմնա ուղիղ 39 տարի ու կհասնի բարձրագույն՝ Բրիգադի գեներալ կոչման։
«ՇԵՔ»-ը, նույն ինքը՝ Հակոբի ու Եսթերի որդի Հայկ Շեքերջյանը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Ճապոնական օդուժը հարձակվեց Փերլ-Հարբոր ռազմածովային բազայի վրա, կոչ արեց ԱՄՆ-ի հայերին ոտքի ելնել՝ պաշտպանելու իրենց նոր Հայրենիքը՝ ԱՄՆ-ը, ու արձագանքեցին ավելի քան քսան հազար հայորդիներ՝ սա բացարձակ լուրջ թիվ էր, ու հիմնականում դրանք 1915-1923 թթ-ին Մեծ Եղեռնից փրկված հայերի զավակներն էին։
Իրենց ցուցաբերած արիության ու հերոսության համար, ԱՄՆ-ի բանակում ծառայության անցած այս հայորդիներից շատերը արժանացան բարձր պատիվների, պարգևների ու կոչումների․ շատերը՝ հետմահու։
Իսկ Շեքին, անձամբ Ռուզվելտը շնորհեց Բրիգադի գեներալ զորավարական կոչումը։
Հայկ Շեքերջյանն առաջին ամերիկահայն էր, ով զորավարական աստիճան ստացավ ԱՄՆ-ի բանակում՝ 1942-ին։
Նրանից շատ տարիներ հետո, այս բարձագույն զորավարական կոչմանը կարժանանա Վեսթ Փոյինթի ևս մեկ կուրսանտ՝ Միքայել Թաշճյանը, ով ծառայության վերջում կհասնի Ռազմաօդային ուժերի համակարգերի հրամանատարության շտաբի պետի պաշտոնին։
Իսկ Շեքը, ծառայության վերջում, արդեն ԱՄՆ Զինված Ուժերի Միջին և Մերձավոր Արևելքում ռազմաբեմի Ցամաքային և ռազմածովային ուժերի լիկվիդացիոն հանձնաժողովի փոխնախագահ էր։
Կյանքի վերջին տարիներին, Հայկն իր հուշերում կգրի․
«Մի օր հայրիկին հարցրեցի, թե ի՞նչ է նշանակում Հայկ։ Հայրիկը բացատրեց, որ Հայկը մեր նահապետն է, ու նա պաշտպանել է իր ժողովրդին։ Ասաց՝ ուզում եմ դու էլ հզոր զորավար լինես, և ուր էլ գնաս, որտեղ էլ լինես, պաշտպանես Հայկի ժառանգներին»։
Շեքը մահացավ 1966-ին, ԱՄՆ -ում՝ Հայաստանում լինել երազելով․․․բայց սովետի թվերի համար, ԱՄՆ ԶՈւ Բրիգադի Գեներալը կարող էր մտնել Հայաստան, եթե միայն՝ պատերազմեին սովետն ու ԱՄՆ-ը․․․
Ավելացնեմ նաև մեր Պօլ Ինգնատիուսին՝ Փոլ Հովսեփի Իգնատոսյան, ԱՄՆ Ռազմածովային ուժերի ծովակալ։
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նախկին նախարար, ապա՝ ԱՄՆ-ի Պաշտպանության փոխնախարար, Իգնեյշըս-Իգնատոսյանը, առայժմ, ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաբարձր ռազմական պաշտոնները զբաղեցրած հայորդին է։
Կոմանդոր Սիրակ Նաղիկյան։
ԱՄՆ-ի եզակի ու բարձրագույն պարգև՝ Կոնգրեսի պատվո մեդալ նշանի շքանշանակակիր, ԱՄՆ հերոս Էրնեստ Դերվիշյան։
ԱՄՆ փառքի շքանշանի մեդալակիրներ, նրանցից շատերը հետմահու․
Հենրի Կալպակյան
Վիկտոր Մաղաքյան
Հարրի Կիզիրյան
Серебряная Звезда- ԱՄՆ այս պատվավոր մեդալին արժանացել են 52 հայորդիներ։
Եզակի նվիրվածության համար, գնդապետ Կերկ Բուչախչյանն ու փոխգնդապետ Արամ Տուտելյանը ՝ Արծաթե Աստղի մեդալակիրներ։
Ավիացիոն թռիչքների ու եզակի խիզախության համար, Авиационный Крест պատվավոր մեդալի արժանացան 44 հայորդիներ, նրանցից երկուսը՝ հետմահու։
Առաջին անգամ, ԱՄՆ հերոսի կրկնակի կոչմանը արժանացավ Վանից՝ Վարդան Աղաբաբյանը, ով մասնակցեց երկու աշխարհամարտերին ու տասնչորս անգամ վիրավորվեց։
Պերլ Հարբորից հետո, Ճապօնացիների դեմ կռվում զոհվեց ԱՄՆ հերոս Ջեյմս Թոփալյանը։
Հունաստանում հիշում են Բեյրութի մարտերում նահատակված հերոս՝ Անդրանիկ Ղուկասյանին ։ Հերոսներ Երվանդ Ղուկասյանին, Սիլվեստեր Կալյանին, Մարատ Տերտերյանին։
Իտալիայում հիշում են Մկրտիչ Դաշտոյանին։
Ֆրանսիացիք հիշում են Միսաք Մանուշյանին ու Նշան Տեր Մարտիրոսյանին, Արսեն Չակրյանին, Հարություն Գարայանին։
Բուլաղարացիք հիշում են իրենց հերոսներ Հակոբ Փարայանին ու Հերմինեին, ով հազիվ 17 տարեկան էր այդ ժամանակ։
Հարավսլավացիք հիշում են Առաքել Սահակյանին, Ցոլակ Աֆրիկյանին, Պարգև Հակոբյանին, ու այսպես՝ ամբողջ աշխարհով․․․
Ինչի՞ համար էր այս երկար, բայց ինֆորմացիոն գրառումը․
Գուցե չհետաքրքրեն ձեզ այսքան անուններ, բայց կրկնեմ․
Դրսի նվիրվածության վեցը տոկոսի չափ նվիրված լինեինք «մեր ներսին» , լենուբոլ դարում չէինք հասնի անմարդկային աղետի՝ թաքնվելով 18 տարեկանների թիկունքում, և սա վերաբերում է ոչ միայն սովետին!!!
Նկարում՝ ԱՄՆ Բրիգադի Գեներալ «Շեք»-ը՝ Հայկ Շեքերջյան
եւ ԱՄՆ բարձրագույն կոչման ասպետ Երվանդը՝ Էռնեստ Դերվիշյան։