
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի գոլը հունվար ամսվա լավագույնն է:
Երկրպագուների քվեարկության արդյունքում Մխիթարյանի` Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի «Ուիգան»-ի դարպասն ուղարկած գնդակը ճանաչվել է լավագույնը: Մխիթարյանի օգտին քվեարկել է ֆուտբոլասերների 52 տոկոսը:
Երկրորդ տեղում Ուեյն Ռունիի գոլն է «Սթոք Սիթի»-ի դարպասը, իսկ եռյակի վերջում Բաստիան Շվայնշտայգերի հեղինակած գնդակն է նույն խաղում: